«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2001 թվականի N 1010
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված նույն հանձնաժողովի քարտուղար Հարություն Օհանյանի լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել չաշխատող Արտաշես Կարապետյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |