«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«30» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1295-Ա
ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` հաշվեկշռային մեթոդով 97953 հազար դրամ գնահատված Ծաղկաձորի հանգստյան տունը` իր ամբողջ տարածքով և գույքով (այսուհետ` գույք), պարտքի դիմաց օտարել «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս թույլատրելով ձեռք բերած գույքն օտարել «Մուլտի Էիր» ընկերությանը` «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության 61500 հազար դրամ կրեդիտորական պարտքի դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմանը կից N 2 ցանկից հանել 19-րդ տողը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. օգոստոսի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.11.2002, N 1807-Ա | 26.11.2002, N 1295-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|