Գլխավոր տեղեկություն
Համար
N 551
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2002-12.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/60(584) Հոդ.394
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.10.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2002 թվականի N 551
քաղ. Երևան

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝ ձեռնարկել միջոցներ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված գործառույթների իրականացումը միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների չվացուցակին համապատասխանող ժամկետներում ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 15-ի N 551 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման եվ այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձեվակերպումների իրականացման

 

1. Սույն կարգով սահմանվում են ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով երկաթգծի «Այրում» կայարանով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների՝ մաքսային սահմանով տեղափոխման կարգը, այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման վայրերն ու ընթացակարգը և նշված ապրանքների՝ մաքսային սահմանով տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ընթացքում մաքսային գործի և տրանսպորտի բնագավառներում պետական լիազոր մարմինների համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացակարգը:

2. Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների վրա:

3. Յուրաքանչյուր ուղևոր կարող է գնացքի ուղևորային մաս (ուղևորի խցիկ) ներս բերել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված (հաշվի առնելով նույն հոդվածի 3-րդ կետի պահանջները) բնաիրային չափերը (50 կգ) չգերազանցող ապրանքներ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքներից բացի, գնացքի ուղևորային մաս կարող են ներս բերվել՝

երեխայի սայլակ (1 երեխային՝ 1 հատ),

հաշմանդամի սայլակ (1 հաշմանդամին՝ 1 հատ),

ճանապարհին սպառման համար նախատեսված ապրանքներ՝ յուրաքանչյուր ուղևորի համար՝ 3 կիլոգրամից ոչ ավելի:

5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերից բացի, մյուս դեպքերում գնացքի անձնակազմը պետք է արգելի ապրանքների ներսբերումը գնացքի ուղևորային մաս:

6. Այն ապրանքները, որոնք չեն կարող տեղակայվել գնացքի ուղևորային մասում, ուղևորի կողմից պետք է հանձնվեն գնացքի բեռնային վագոն:

7. Բեռնային վագոնում ապրանքներ տեղակայելիս գնացքի անձնակազմի պատասխանատու անձը պետք է լրացնի բեռնային վագոնում ապրանքների ընդունման անդորրագիր (ձևը կցվում է):

Անդորրագիրը բաղկացած է հիմնական թերթիկից և անդորրագրի կտրոնից: Անդորրագրի կտրոնը լրացվում է 2 օրինակից: Անդորրագրի հիմնական թերթիկը և անդորրագրի կտրոնի 2 օրինակները ստորագրվում են գնացքի անձնակազմի պատասխանատու անձի ու բեռնային վագոն ապրանքներ հանձնող ուղևորի կողմից: Անդորրագրի հիմնական թերթիկը մնում է գնացքի անձնակազմի պատասխանատու անձի մոտ: Անդորրագրի կտրոնի 1-ին օրինակը տրվում է ուղևորին, իսկ 2-րդը՝ պահվում գնացքի պատասխանատու անձի մոտ՝ հետագայում մաքսային մարմիններ հանձնելու համար:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված անդորրագիրն ունի հերթական համար և խիստ հաշվառման փաստաթուղթ է: Անդորրագրի հերթական համարը նշվում է ինչպես հիմնական թերթիկի, այնպես էլ անդորրագրի կտրոնի 2 օրինակի վրա:

9. Ապրանքները բեռնային վագոնում պահպանվում են փոխադրող կազմակերպության պատասխանատվության ներքո:

10. Բեռնային վագոն հանձնված ապրանքները խմբավորվում են ըստ ուղևորների գնացքից իջնելու վայրերի և, սկսած բեռնային վագոնի մուտքին մոտ բեռների տեղակայման համար ամենահարմար վայրից, դասավորվում են ըստ գնացքից դրանց դուրսբերման (ուղևորների գնացքից իջնելու վայրերի) հաջորդականության՝ մինչև բեռնային վագոնի վերջը: Նույն սկզբունքով խմբավորվում են բեռնային վագոնում ապրանքների ընդունման անդորրագրի կտրոնների 2-րդ օրինակները և, դասավորվելով նույն հաջորդականությամբ, պահվում են բեռնային վագոնում՝ հատուկ այդ նպատակով տեղադրված արկղիկում:

11. Բեռնային վագոնում պետք է լինի առնվազն 5 քառ. մետր մակերեսով ազատ տարածք՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքային գործիքների, սարքավորումների (կշեռք, սեղան, կապի միջոցներ և այլն) տեղակայման և ապրանքների զննման համար:

12. Սույն կարգի 7-րդ կետում նշված կտրոնների մասին գնացքի անձնակազմի պատասխանատու անձը վարում է հաշվառման մատյանը, որի ձևը սահմանում է տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը՝ այն համաձայնեցնելով վերադաս մաքսային մարմնի հետ: Լրացված կտրոնների վերաբերյալ հաշվառման տվյալներն ըստ անհրաժեշտության տրամադրվում են մաքսային ձևակերպումներ կամ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինների պաշտոնատար անձանց:

13. Բեռնային վագոնի տարածքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահից համարվում է մաքսային հսկողության գոտի՝ մինչև դրանում տեղակայված բոլոր ապրանքների մաքսային ձևակերպումների ավարտը կամ մինչև այդ ապրանքների դուրսբերումը գնացքից:

14. Միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծող անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքաքանակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից կարող են օգտվել այդ քանակի ապրանքները գնացքի ուղևորային մասում տեղակայելով:

Գնացքի ուղևորային մասում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետում նշված բնաիրային և արժեքային չափերը չգերազանցող ապրանքների համար լրացվում է ուղևորային մաքսային հայտարարագիր, իսկ բեռնային վագոնով տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև գնացքի ուղևորային մասում տեղակայված այն ապրանքների համար, որոնց մաքսային արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արժեքը՝ լրացվում է բեռնային մաքսային հայտարարագիր: Բեռնային վագոն հանձնված ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ սույն կետի առաջին մասում նշված արտոնությունները հաշվի չեն առնվում:

15. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահից մինչև երկաթգծի «Այրում» կայարանում գնացքի ուղևորային մասի նկատմամբ մաքսային հսկողության ավարտը գնացքի ուղևորային մասը համարվում է մաքսային հսկողության գոտի:

16. Երկաթգծի «Այրում» կայարանում մաքսային մարմինների կողմից գնացքի ուղևորային մասի նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն, որի ընթացքում մաքսային մարմիններն ստուգում են սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության այլ պահանջների պահպանված լինելը:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հսկողության իրականացման ընթացքում սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների խախտումներ հայտնաբերվելու դեպքում՝ սահմանված չափերը գերազանցող ապրանքները ենթակա են ապրանքներ տեղափոխող անձի կողմից բեռնային վագոն հանձնման՝ սույն կարգով սահմանված կարգով:

Եթե ապրանքներ տեղափոխող անձը սույն կետի առաջին մասում նշված դեպքում հրաժարվում է սույն կարգով սահմանված կարգով ապրանքները հանձնել բեռնային վագոն, ապա դրանք մաքսային հսկողության ներքո տեղափոխվում են Այրում-Ջիլիզայի մաքսային կետի շենքի տարածք, և ապրանքների հետագա մաքսային հսկողությունն ու մաքսային ձևակերպումներն իրականացվում են նշված մաքսային կետում:

Սույն կետի առաջին մասում նշված ապրանքների բեռնային վագոն հանձնումից և (կամ) սույն կետի երկրորդ մասի դրույթների ապահովումից հետո գնացքի ուղևորային մասի նկատմամբ մաքսային հսկողությունն ավարտվում է:

18. Գնացքի ուղևորային մասի նկատմամբ մաքսային հսկողության ավարտից հետո գնացքի ուղևորային մասում գտնվող ապրանքները համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորը սեփական նախաձեռնությամբ մաքսային մարմիններ է ներկայացնում այլ մաքսային ռեժիմով գրավոր մաքսային հայտարարագիր:

19. Գնացքի ուղևորային մասի նկատմամբ մաքսային հսկողության ավարտից հետո բեռնային վագոնից մաքսային հսկողության ներքո դուրս են բերվում երկաթգծի «Այրում» կայարանում գնացքից դուրսբերման ենթակա ապրանքները, որոնց նկատմամբ հետագա մաքսային հսկողությունն ու մաքսային ձևակերպումներն իրականացնում է Այրում - Ջիլիզայի մաքսային կետը:

20. Սկսած երկաթգծի «Այրում» կայարանից՝ գնացքի բեռնային վագոնն ուղեկցվում է հատուկ այդ նպատակով գնացքում գտնվող մաքսատան աշխատողների խմբի (այսուհետև՝ ուղեկցող խումբ) կողմից:

21. Բեռնային վագոնում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների, ինչպես նաև «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմներից տարբերվող մաքսային ռեժիմներով ձևակերպվող ապրանքների մաքսային ձևակերպումները հայտարարատուի ընտրությամբ կարող են կատարվել Այրում-Ջիլիզայի մաքսային կետի, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան, Շիրակի տարածաշրջանային մաքսատան կամ Արարատյան տարածաշրջանային մաքսատան կողմից՝ համապատասխան երկաթուղային կայարանների տարածքում կամ մաքսային մարմնի կողմից որոշված այլ վայրում:

22. Բեռնային վագոն հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը, մաքսային ձևակերպումները և համապատասխան մաքսային վճարների գանձումն իրականացվում են վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով՝ ուղեկցող խմբի կողմից, բացառությամբ այն ապրանքների, որոնք՝

ա) ենթակա են գնացքից դուրսբերման՝ երկաթգծի «Այրում» կայարանում,

բ) նշված են սույն կարգի 21-րդ կետում,

գ) ենթակա են գնացքից դուրսբերման՝ երկաթգծի «Վանաձոր» կայարանում,

դ) ենթակա են գնացքից դուրսբերման՝ երկաթգծի «Գյումրի» կայարանում,

ե) ենթակա են գնացքից դուրսբերման՝ երկաթգծի «Երևան» կայարանում:

23. Սույն կարգի 22-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված ապրանքները, ինչպես նաև դրանց՝ բեռնային վագոնում ընդունման անդորրագրի կտրոնների 2-րդ օրինակներն ուղեկցող խմբի կողմից երկաթուղու համապատասխան կայարաններում հանձնվում են համապատասխան մաքսային մարմիններ (դրա մասին նախապես տեղեկացնելով ապրանքներ տեղափոխող անձանց)՝ այդ ապրանքների նկատմամբ հետագա մաքսային հսկողությունն ու մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար:

24. Ուղևորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պարտավոր են միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների բոլոր վագոններում տեղադրել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը բնութագրող ուղեցույցներ և մաքսային վճարների դրույքաչափերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներից քաղվածքներ: Վերջիններս այդ կազմակերպություններին տրամադրվում և, գործող օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարվելու դեպքում՝ նախքան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելը, թարմացվում են վերադաս մաքսային մարմնի կողմից:

25. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության, ինչպես նաև սույն կարգի պահանջները խախտելու համար ֆիզիկական և պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև

 

 

Հայկական
երկաթուղի

Арм. жел./дор

Կ Տ Ր Ո Ն
ուղեբեռների անդորրագրի
К О Р Е Ш О К
БАГАЖНОЙ КВИТАНЦИИ
-----------------------------------

Սեր. o N____
Сер.
 

 
Գնացք N _____________
Поезд
___ _____________ 2002 թ. (г.)

Առաքման կայարան______________________________________________
Станция отправления

__________________________________________________________

 

Նշանակման կայարան_____________________________________________
Станция назначения          (փաստաթղթերի մաքսային ձևակերպում) (оформ. таможен. документ.)

 

Առաքող _____________________________________________________

Отправитель                     (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) (ф., и., о. и адрес)

 

Ստացող _____________________________________________________

Получатель                  (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) (ф., и., о. и адрес)

__________________________________________________________

(ուղևորների մեկնելու վայրը)    (место следов. пассажир.)

 

Հայտարարված ընդհանուր
արժեքը _____________________________________________________

Объявленная общая стоимость               (տառերով)                 (прописью)

 

Տեղերի թիվը
Число
мест
Փաթեթա-
վորման
ձևը
Вид
упаковки
Կշիռը
Вес
Հայտարարված արժեքի առանձին և ընդհանուր տեղերը
Объявленная
стоимость
отдельныx или
общиx мест
Հեռավորությունը______կմ
Расстояние ______ км

փոխա-
դրավարձը
плата за
перевозку
 

հայտարարված արժեքի համար
для объявлен.
стоимости

ընդա-
մենը
всего

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը տեղ _________________________________________________

Итого мест                                    (տառերով)                 (прописью)

 

Ստացված ____________________________________________________

Получено                                     (տառերով)                 (прописью)

 

Ընդունող  Багажный   
Առաքող    Раздатчик 


___________________________  
(ստորագրությունը)   (подпись)

Սեր. o N____
Сер.

 

 

Ձև

 

Հայկական
երկաթուղի
Арм. жел./дор

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
К В И Т А Н Ц И Я
-----------------------------------

Սեր. o N____
Сер.
 


Գնացք N _____________
Поезд
«___» _____________ 2002 թ. (г.)

Առաքման կայարան______________________________________________
Станция отправления

__________________________________________________________

 

Նշանակման կայարան_____________________________________________
Станция назначения          (փաստաթղթերի մաքսային ձևակերպում) (оформ. таможен. документ.)

 

Առաքող _____________________________________________________

Отправитель                     (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) (ф., и., о. и адрес)

 

Ստացող _____________________________________________________

Получатель                  (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) (ф., и., о. и адрес)

__________________________________________________________

(ուղևորների մեկնելու վայրը)    (место следов. пассажир.)

 

Հայտարարված ընդհանուր
արժեքը _____________________________________________________

Объявленная общая стоимость               (տառերով)                 (прописью)

 

Տեղերի թիվը
Число
мест
Փաթեթա-
վորման
ձևը
Вид
упаковки
Կշիռը
Вес
Հայտարարված արժեքի առանձին և ընդհանուր տեղերը
Объявленная
стоимость
отдельныx или
общиx мест
Հեռավորությունը______կմ
Расстояние ______ км

փոխա-
դրավարձը
плата за
перевозку
 

հայտարարված արժեքի համար
для объявлен.
стоимости

ընդա-
մենը
всего

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը տեղ _________________________________________________

Итого мест                                    (տառերով)                 (прописью)

 

Ստացված ____________________________________________________

Получено                                     (տառերով)                 (прописью)

 

Ընդունող  Багажный   
Առաքող    Раздатчик 


___________________________  
(ստորագրությունը)   (подпись)

Սեր. o N____
Сер.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2023, N 1790-Ն 29.10.2023, N 551
05.05.2011, N 654-Ն 11.06.2011, N 551
22.01.2009, N 78-Ն 12.02.2009, N 551
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան