Գլխավոր տեղեկություն
Համար
N 953
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«5» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2001 թվականի N 953

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինության անշարժ գույքը (N 1 ցանկը կցվում է) հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

 2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` երկամսյա ժամկետում փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել պետական սեփականություն հանդիսացող գույքը (N 2 ցանկը կցվում է) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

 3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

 4. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

 ՑԱՆԿ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

 NN
 ը/կ
 Նախարարության, գերատեսչության անվանումը  Օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը  Ում հաշվեկշռում է գտնվում 
 1.  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն  «Շուշան» պանսիոնատ գ. Աղվերան  ՀՀ պետական ֆիլարմոնիա
 2.  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  «Արցախ» պանսիոնատ գ. Արզական  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
 3.  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  «Կարմրաքար» պանսիոնատ գ. Կարմրաքար  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 ՑԱՆԿ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

 NN
 ը/կ
 Ընկերության անվանումը  Պետական կառավարման մարմնի անվանումը  Պետությանը պատկանող բաժնետոմսը (տոկոս)

 Առանձնացվող գույքի անվանումը,
գտնվելու վայրը

 Ծանոթագրություն
 1.  «Հեռուստատեսային ցանց» ՓԲԸ  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  «Կապավոր» պանսիոնատ  գ.Աղվերան  100  Ընդգրկված է 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրում
 2.  «Հայպետտրանս-նախագիծ» ՓԲԸ  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  հանգստյան տուն քաղ.Դիլիջան  100  
 3.  «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ  Երևանի քաղաքապետարան  պանսիոնատ քաղ.Ծաղկաձոր  100  
 4.  «Երևան-ախագիծ» ՓԲԸ  Երևանի քաղաքապետարան  «Նախագծող» պանսիոնատ քաղ. Դիլիջան  100  
 5.  «Հրազդանի նորոգշին» ՓԲԸ  ՀՀ քաղաքաշինության նախարարություն  «Արագած» ճամբար գ.Հանքավան  100  Ընդգրկված է 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրում
 6.  «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ  ՀՀ էներգետիկայի նախարարություն  Ճամբար գ.Հանքավան  100  Ընդգրկված է 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրում
 7.  «Ոռոգում» ՓԲԸ  ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե  «Հասմիկ» մանկական ճամբար գ.Արտավազ  100  
 8.  «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ  ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն  մանկական ճամբար քաղ.Կապան  100  Ընդգրկված է 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրում
 9.  «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն  «Սևան» մոթել Սևանա լճի ափին  100  Ընդգրկված է 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրում
 10.  «Էլեկտրոն-նախագիծ» ՓԲԸ  ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն  հանգստյան տուն քաղ.Երևան, Հին նորք  80  Ընդգրկված է 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրում
 11.  «Վանշին» ՓԲԸ  ՀՀ քաղաքաշինության նախարարություն  «Շինարար» ճամբար քաղ.Վանաձոր  80  Ընդգրկված է 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագրում