Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2001-05.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.940
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2001

040.1134.20.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2001 թվականի N 1134
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` եռամսյա ժամկետում ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն ներկայացնել գեոդեզիական կետերի, դրանց կենտրոնների տեսակների, չափերի, արտաքին նշանների ձևերը` որպես ազգային ստանդարտ գրանցելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 20-ի N 1134 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության հետ կապված հարաբերությունները:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անհրաժեշտ ճշտությամբ կոորդինատների և բարձրությունների միասնական համակարգ ապահովելու, անհրաժեշտ գեոդեզիական տվյալների բանկ ստեղծելու, քարտեզագրագեոդեզիական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում են գեոդեզիական, աստղագեոդեզիական, գրավիմետրիական և նիվելիրային ցանցեր (այսուհետև` գեոդեզիական ցանցեր):

2. Գեոդեզիական ցանցերը երկրի մակերևույթի վրա ամրացված գեոդեզիական կետերի մի ամբողջություն են, որոնց դիրքը որոշված է պետական (ազգային) և միջազգային կոորդինատային համակարգերում: Տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և հեշտ գտնելու համար գեոդեզիական կետերն ունեն համապատասխան արտաքին ձևավորում:

Գեոդեզիական կետերը հաշվարկված և տեղադրված են երկարատև օգտագործման համար և գտնվում են պետության պահպանության ներքո:

3. Գեոդեզիական կետերի կենտրոնները գեոդեզիական կոորդինատների, աստղագեոդեզիական և գրավիմետրիական տվյալների կրիչներ են:

4. Եռանկյունավորման, տրիլատերացիայի, պոլիգոնոմետրիայի և GPS (Գլոբալ դիրքորոշման կայան) կետերի կենտրոնների վրա դրվում են արտաքին նշաններ, որոնք ծառայում են տեղանքում կետերի ճանաչման և նշման համար: Այն առարկաները, որոնք ընդունվում են որպես գեոդեզիական կետեր, ունենում են գեոդեզիական կետի նշանակություն և ենթակա են պահպանության:

5. Գեոդեզիական կետերի կենտրոնների արտաքին նշանների և արտաքին ձևավորման տեսակները, չափերն ու ձևերը ենթակա են գրանցման որպես ազգային ստանդարտ:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանության ենթակա են`

ա) պետական գեոդեզիական ցանցի կետերը`

պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, արտաքին նշանները, կողմնորոշիչ կետերը.

պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցի կետերը, հիմնային, գրունտային, ժայռային, պատային հենանշանները (ռեպերները) և մակնիշները.

բ) գրավիմետրիական ցանցի կետերը, դրանց կենտրոնները, ուղեկից կետերը և ստուգողական հենանշանները.

գ) հատուկ գեոդեզիական ցանցերի կետերը` դրանց արտաքին նշանները, կենտրոնները, ստուգողական մակնիշները:

Հատուկ գեոդեզիական ցանցերի կետեր են հանդիսանում գետնի մակերևույթին հիմնական ամրացված գեոդեզիական ցանցերի կետերը, որոնք ստեղծված են ըստ հատուկ տեխնիկական պայմանների` էլեկտրակայանների, հիդրոհանգույցների, հանքահորերի, մետրոպոլիտենների, թունելների, խոշոր կառույցների և այլ նշանակության օբյեկտների շինարարության իրականացման, շահագործման և դիտարկման համար:

7. Շինարարական վանդակացանցերի և գեոդեզիական նշահարման ցանցերի կետերը ենթակա են պահպանման հատուկ (շինարարական աշխատանքների համար մշակված) հրահանգների պահանջներին համապատասխան:

8. Հողամասերը, որոնց վրա տեղակայված են գեոդեզիական կետերը, համարվում են գեոդեզիական կետերի պահպանման և սպասարկման գոտիներ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 6-րդ կետին և 50-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` ենթակա են գրանցման որպես սերվիտուտ:

Շենքերի պատերին, շինությունների վրա և նման տեղերում տեղադրված գեոդեզիական կետերի համար սահմաններ չեն որոշվում: Այդ դեպքում պահպանման ենթակա է անմիջապես կետը, պատային նշանը կամ հենանշանը (ռեպերը):

9. Գեոդեզիական կետերի երկարատև պահպանվածությունն ապահովելու նպատակով գեոդեզիական կետերից օգտվող կազմակերպությունները պարտավոր են ստուգել դրանց կենտրոնների, արտաքին նշանների, կողմնորոշիչ կետերի տեխնիկական վիճակը և աշխատանքն ավարտելուց հետո վերականգնել արտաքին ձևավորումը` ծածկելով բացած կենտրոնները, վերականգնելով ճանաչման սյուները, կենտրոնների (արտաքին նշանների) և կողմնորոշիչ կետերի շուրջը փորված ակոսիկները:

 

II. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

10. Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` գեոդեզիական կետերի պահպանության ապահովումը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետը:

11. Պահպանության են հանձնվում սույն կարգի 7-րդ կետում նշված բոլոր նոր տեղադրված և նախկինում պահպանության չհանձնված տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման ժամանակ հետազոտված ու վերականգնված գեոդեզիական կետերը:

12. Գեոդեզիական կետերի պահպանության հանձնումը ձևակերպվում է սահմանված ակտով (ձև N 2): Ակտը կազմվում է 2 օրինակից` գեոդեզիական կետերը պահպանության հանձնվող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով: Ակտին կցվում է գեոդեզիական կետերի ցանկը` տեղադիրքի նկարագրությամբ: Գեոդեզիական կետերը պահպանության հանձնելու մասին ակտի առաջին օրինակը մնում է աշխատանքը կատարած կազմակերպությունում` հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հանձնելու համար, իսկ երկրորդը` համայնքի ղեկավարի կամ մարզպետի մոտ:

13. Մի հողօգտագործողից մյուսին հողամասերի նկատմամբ իրավունքի փոխանցման դեպքում նախկինում պահպանության ընդունված գեոդեզիական կետերը հանձնման ակտով փոխանցվում են նոր հողօգտագործողին: Հանձնող կողմը կետերի հանձնման ակտի մի օրինակն ուղարկում է կադաստրի պետական կոմիտե:

14. Ակտի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (այսուհետև` կադաստրի պետական կոմիտե):

15. Գեոդեզիական կետերի պահպանվածության ստուգման և հետագայում օգտագործելու համար արդի վիճակում պահելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի կողմից պարբերաբար հետազոտվում և թարմացվում է արտաքին ձևավորումը, իսկ անհրաժեշտության դեպքում վերականգնվում են գեոդեզիական կետերը:

16. Գեոդեզիական կետերը վերականգնվում, դրանց արտաքին ձևավորումը թարմացվում ու հետազոտվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված ծրագրերի:

Տեղագրագեոդեզիական աշխատանքների կատարման առանձին տեղամասերում գեոդեզիական կետերը կարող են հետազոտվել ու վերականգնվել այլ նախարարությունների և գերատեսչությունների կազմակերպությունների կողմից` կադաստրի պետական կոմիտեի համաձայնությամբ:

17. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի պահպանության ապահովումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

 

III. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

18. Պետական գեոդեզիական ցանցերի և գրավիմետրիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:

19. Հաշվառման ենթակա են սույն կարգի 6-րդ կետում նշված գեոդեզիական և գրավիմետրիական կետերը:

20. Գեոդեզիական կետերի հաշվառման և ընդունման համար հիմք են համարվում`

ա) գեոդեզիական կետերի կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգները.

բ) աշխատանքների կատարման տեխնիկական հաշվետվությունները և ձեռագիր կատալոգները:

21. Պետական գեոդեզիական ցանցի կետերի հաշվառումն իրականացվում է ըստ կոորդինատների և բարձրությունների հրատարակված կատալոգների` գեոդեզիական ուսումնասիրության մատյաններում և գրաֆիկական նյութերի վրա` ըստ պայմանական նշանների:

22. Գեոդեզիական կետերի քանակական հաշվառումն իրականացվում է գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրում (ձև N 4):

23. Կատարված տեղագրագեոդեզիական աշխատանքների հաշվետու փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրության մատյաններում, գրաֆիկական նյութերում և գեոդեզիական կետերի հաշվառման ամփոփագրերի մեջ կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:

24. Հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի հաշվառումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

25. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ կադաստրի պետական կոմիտեն գեոդեզիական կետերի մասին տեղեկություններ է կազմում (ձև N 3):

 

IV. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

26. Գեոդեզիական կետերի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:

27. Պետական գեոդեզիական ցանցի կետերը քանդվում կամ տեղափոխվում են միայն կադաստրի պետական կոմիտեի համաձայնության դեպքում:

28. Գեոդեզիական կետերը վնասող կամ ոչնչացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

29. Եթե որևէ տնտեսական կամ այլ գործունեության արդյունքում, որը կարող է նախատեսել պետական գեոդեզիական ցանցի կետերի վնասում կամ ոչնչացում, ապա իրականացնող կազմակերպությունը նախօրոք կադաստրի պետական կոմիտե պետք է կատարի հարցում պետական գեոդեզիական ցանցի կետերի հնարավոր քանդման կամ տեղափոխման վերաբերյալ: Կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր որոշակի դեպքում, ելնելով պետական գեոդեզիական ցանցի կետերի խտությունից և գոյություն ունեցող գեոդեզիական ցանցերի հեռանկարային զարգացման ու թարմացման ծրագրերից, որոշում է գեոդեզիական կետերի տեղափոխման անհրաժեշտության կամ քանդման հարցը և ընդունված որոշման մասին գրավոր հայտնում շահագրգիռ կազմակերպություններին ու հողօգտագործողներին: Ոչնչացված կետերի համար տեղագրագեոդեզիական կամ այլ աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից կազմվում է ակտ (ձև N 1), որտեղ նշվում են կետի ոչնչացման պատճառները, ոչնչացման թույլտվության կամ համաձայնության ամսաթիվը և համարը: Ակտի մեկ օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, երկրորդը` հողօգտագործողին, իսկ երրորդ օրինակը` ակտը կազմող կազմակերպություն:

30. Գեոդեզիական կետերի (կենտրոնների, արտաքին նշանների, ռեպերների, կողմնորոշիչ կետերի) ոչնչացում կամ վնասում հայտնաբերվելու դեպքում, մարզպետի կամ համայնքի ղեկավարի կողմից կազմվում է ակտ, որտեղ նշվում են վնասվածության բնույթը, ինչպես նաև վնասման կամ ոչնչացման պատճառները (ձև N 1): Գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասվածության մասին ակտը կազմվում է 2 օրինակից: Առաջին օրինակն ուղարկվում է կադաստրի պետական կոմիտե, երկրորդը մնում է համայնքում կամ մարզում: Գեոդեզիական կետերի միտումնավոր ոչնչացման կամ վնասման դեպքում ակտի պատճենը փոխանցվում է իրավապահ մարմիններին` մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

31. Պետական գեոդեզիական ցանցի կետերի տեղափոխումը (կենտրոնների տեղադրում, արտաքին նշանների կառուցում, կոորդինատների և բարձրությունների որոշում) կատարվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Նոր կետերի տեղադրման և տեղազննման ծախսերը փոխհատուցվում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որոնց պատճառով վնասվել, տեղափոխվել կամ ոչնչացվել են այդ կետերը:

 

Ձև N 1

 

Ա Կ Տ

 

գեոդեզիական կետի վնասման (ոչնչացման մասին)

 

____ __________ 200 թ.

_______________________

             (մարզը, համայնքը)

 

Մենք` ներքոստորագրողներս ____________________________________________

                                                           (ակտը կազմողների անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը)

_______________________________________________________________

 

_______________________________________________________________

 

կազմել ենք սույն ակտը (ոչնչացված) գեոդեզիական ______________________________

                                                                                                        (կետի համարը կամ անվանումը)

 

կետի մասին, տեղակայված ______________________________________________

                                                             (նշել կետի տեղադիրքը պահպանության հանձնման ակտին համապատասխան)

_______________________________________________________________

 

ընդունված ___ ___________ 200 թ. N ___ գեոդեզիական կետի պահպանության հանձնման

 

ակտով:

 

Զննման արդյունքը __________________________________________________

                                             (նշել կենտրոնի, արտաքին նշանի, ուղեցույց կետերի և արտաքին ձևավորման վիճակը,

_______________________________________________________________

                            կետի վնասման կամ ոչնչացման պատճառները, ինչպես նաև համաձայնության բացակայության

_______________________________________________________________

                                   դեպքում մեղավոր անձանց տվյալները)

Ակտը կազմված է ____ օրինակից

 

Առաջին օրինակը` կադաստրի պետական կոմիտե

 

Երկրորդ օրինակը` ___________________________________________________

                                                                           (հողօգտագործողի անվանումը)

Երրորդ օրինակը` ____________________________________________________

                                                                    (ակտ կազմող կազմակերպության անվանումը)

 

Ստորագրություններ

______________________

______________________

______________________

______________________

______________________
               (անունը, ազգանունը)
______________________
               (անունը, ազգանունը)
____________________
               (անունը, ազգանունը)
____________________
               (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

Ա Կ Տ

 

գեոդեզիական կետերի պահպանության հանձնման մասին

 

____ __________ 200 թ.

_____________________

        (մարզը, համայնքը)

 

Ես` ներքոստորագրողս _______________________________________________

                                                                (հանձնողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը)

______________________________________________________________

 

______________________________________________________________

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված

գեոդեզիական կետերի պահպանության կարգի համաձայն հանձնեցի և ես` ներքոստորագրողս

______________________________________________________________

                              (ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը)

ընդունեցի պահպանության գեոդեզիական ______________ կետեր, ըստ սույն ակտի

                                                                                 (նշել քանակը)

հակառակ երեսի ցանկի:

Ակտը կազմված է _____ օրինակից:

Առաջին օրինակը` կադաստրի պետական կոմիտե:

Երկրորդ օրինակը` ___________________________________________________:

                                                          (պահպանության ընդունող կազմակերպության անվանումը)

_______________________________________ ղեկավարությունը պարտավորվում է

 

գեոդեզիական կետերը (կենտրոնը կամ արտաքին նշանը) վնասվելու կամ ոչնչացվելու դեպքում

 

անհապաղ կազմել համապատասխան ակտ և առաջին օրինակն ուղարկել կադաստրի պետական

 

կոմիտե:

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՏԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍ

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ

 

NN
ը/կ

Կետի տեսակը և
բարձրությունը

Կետի անվանումը կամ
համարը, դասը, կենտրոնի
տեսակը և համարը,
ուղեցուցային կետերը

Կետի տեղադիրքի
նկարագրությունը,
ուղեցուցային կետից
հեռավորությունը և ազիմուտը

1

2

3

4

       
       

 

Հանձնեց___________________

                           (ստորագրությունը)

 

Ընդունեց_________________

                      (ստորագրությունը)

 

Կ.Տ.

____________________
             (անունը, ազգանունը)

____________________________
             (անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ.

 

_______________________________________________________

                 (օբյեկտի անվանումը, մարզը, համայնքը, 1:200 000 մասշտաբի քարտեզի նոմենկլատուրան)

 

Դաշտային աշխատանքները կատարված են _____________________________

                                                                                     (կատարող կազմակերպության անվանումը)

 

NN
ը/կ

Կետի տեսակը և
բարձրությունը

Կետի անվանումը
կամ համարը, դասը, կենտրոնի տեսակը և համարը,
ուղեցուցային կետերը

Տեղեկություններ կետի վիճակի մասին

Կետի արտաքին ձևավորման
վերականգնման
աշխատանքները

կենտրոն

արտաքին
նշան

ուղեցուցային
կետ

1

2

3

4

5

6

7

              
              

 

________________________________________________

        (աշխատանքները կատարող կազմակերպության անվանումը)

 

 

Տնօրեն ___________________

                           (ստորագրությունը)

 

 

 

Կ.Տ.

____________________
             (անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Փաստաթղթի
ստացման
ամսաթիվը
և համարը

Փաստաթղթի
և օբյեկտի
անվանումները

Աշխատանքների
իրականացման
տարին

Գեոդեզիական կետերի քանակը

Եռանկյունավորման,
տրիլատերացիայի և
պոլիգոնոմետրիայի
1, 2, 3 և 4 դասի կետեր

I,II,III և IV դասի
նիվելիրային
կետեր

հաշվառված

նոր
տեղադրված

ոչնչացված

հաշվառված

նոր
տեղադրված

ոչնչացված

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.12.2023, N 2113-Ն 08.12.2023, N 1134
10.07.2018, N 765-Ն 04.08.2018, N 1134
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 1134
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան