Գլխավոր տեղեկություն
Համար
N 1038
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.852
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2001 թվականի N 1038

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 12-ի N 169, 2000 թվականի մայիսի 20-ի N 253, 2000 թվականի օգոստոսի 12-ի N 470, 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 873 և 2001 թվականի օգոստոսի 25-ի N 770 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.

«զ) արտադրողների և ներմուծողների մոտ առկա՝ «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը (կցվում է)».

բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» ենթակետով.

«թ) 2002 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են՝

- Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

- Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».

գ) որոշման 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտության դեպքում հաստատել ակցիզային դրոշմանիշերի նմուշները, այդ թվում՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձանց և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերի նմուշները:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերը պատվիրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը: Այդ ակցիզային դրոշմանիշերի տպագրության, առաքման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ պայմանագիր կնքած անձանց միջոցների հաշվին».

դ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.

«զ) մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը հաստատել «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված և վնասված քանակությունների դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

արտադրողների ԵՎ ներմուծողների մոտ առկա՝ «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա՝ «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:

2. Արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա՝ «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը հարկային տեսչությունից կամ մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով՝

ա) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները մինչև 2002 թվականի մայիսի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ արտադրողի մոտ գույքագրվում են առկա դրոշմավորված ապրանքները, և կազմվում է գույքագրման ակտ.

բ) Հայաստանի Հանրապետություն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները մինչև 2002 թվականի մայիսի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային մաքսատուն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ դրոշմավորված ապրանքները՝ ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:

Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ապրանքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերի մեկական օրինակները պահվում են հարկ վճարողի մոտ, տարածքային հարկային տեսչությունում և մաքսատանը:

3. «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողները և արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով՝ ներկայացնելով դիմում (ձևը կցվում է) և «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք (ձևը կցվում է) ու մաքսային հայտարարագրի պատճենը (ներմուծված ապրանքների համար):

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100, ոգելից խմիչքի արտադրանքի համար՝ 50, ծխախոտի արտադրանքի համար՝ 25 դրամ:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100, ծխախոտի արտադրանքի համար՝ 25 դրամ:

5. Վերադրոշմավորումը կատարվում է դրոշմավորման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության կամ մաքսատան ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք՝ վերադրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակը՝ հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է հարկ վճարողին, տարածքային հարկային տեսչությանը, ներմուծվող ապրանքների համար՝ մաքսատանը:

Նշված տեղեկանքին համապատասխան վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերը:

«Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերադրոշմավորումից հետո՝ «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ապրանքների «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված բեռնամաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:

7. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին՝ սահմանված կարգով:

 

Ձև

 

ՀՀ __________________________________________________________

(տարածքային հարկային տեսչության (տարածքային մաքսատան) անվանումը)

 
տարածքային հարկային տեսչության (տարածքային մաքսատան) պետին
 
Գրանցման N ______________
 
Դ Ի Մ ՈՒ Մ
 
վերադրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման 
_________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 
կազմակերպությունում «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված
ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել
ակցիզային դրոշմանիշեր՝ ընդամենը ______ հատ՝ ըստ կից ներկայացվող տեղեկանքում
նշված տեսակների և քանակի:
   Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա՝
«2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի
մնացորդների վերադրոշմավորման համար:
Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը
մուտքագրվել է ___________________________ հաշվին՝ վճարային փաստաթղթով
___ _________ 200 թ., ընդամենը __________________________________
______________________________ դրամ:

(տառերով)

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

_____________________________
(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

 
Գլխավոր հաշվապահ

_____________________________
(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

 
Կ.Տ. ___ __________________ 200  թ.

 

Ձև

 

ՀՀ ________________________________________ տարածքային հարկային տեսչություն
(տարածքային հարկային տեսչության անվանումը)
 
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
 

2002 թվականի _______ ___-ի դրությամբ առկա՝ «2000»
թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված
ապրանքների փաստացի մնացորդների մասին

 
(հիմք՝ գույքագրման ակտ N ____ ՝ կազմված ____ _____________________ 200  թ.)
 
Գրանցման N _____________, _____ _____________________ 200  թ.
 
____________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

 
____________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

NN
ը/կ

Ապրանքի
անվանումը

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Տարայի
տարողությունը

2002 թ.----------- --- -ի
դրությամբ ապրանքային
մնացորդը (շիշ, տուփ)

 

 

 

 

 
     
     
     
     
     
     
     

 

Կազմակերպության տնօրեն

_____________________________
(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

 
Գլխավոր հաշվապահ

_____________________________
(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

 
Կ.Տ. ___ __________________ 200  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան