«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2001 թվականի N 915
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 592 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 661 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսային և ռադիո հաղորդումների եթեր հեռարձակման անընդհատությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 592 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տեղաբաշխվող բոլոր բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է «Ազգային հեռուստատեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը սահմանված կարգով անհատույց հանձնված գույքով»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 661 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության տեղաբաշխվող բոլոր բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է «Ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը սահմանված կարգով անհատույց հանձնված գույքով»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |