Basic information
Number
N 716-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.09.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
08.09.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.09.2010
Effective date
09.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 716-Ա

 

 Ս. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշմամբ հաստատված՝ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերը՝

1. Սիրակ Սուքիասյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ։

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ Սիրակ Սուքիասյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 8
Երևան