Գլխավոր տեղեկություն
Համար
N 464
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.08.10/18(51) Հոդ.341
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2002 թվականի N 464
քաղ. Երևան

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 60-րդ կետի՝ շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների և պետական պատվերի շրջանակներում պետության պարտավորությունների փոխադարձ հաշվանցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից ֆինանսավորվող՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առողջապահական ընկերությունների 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական բաժնեմասի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարման ենթակա նախորդ տարիների պարտավորությունները, բացառությամբ՝

ա) հոգեբուժական, նարկոլոգիական, հակատուբերկուլյոզային և շտապօգնության ծառայություններ իրականացնող ընկերությունների.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից 1999 և 2000 թվականներին, ըստ տարիների, ամբողջությամբ ֆինանսավորված ընկերությունների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը՝

սույն որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ընկերությունների ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության) կողմից սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետի առաջին մասով սահմանված տեղեկատվության տրամադրման դեպքում, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում ֆինանսավորման աղբյուրների առկայությամբ, իրականացնել պետական պատվերի շրջանակներում առաջացած՝ նախորդ տարիների բյուջետային պարտավորությունների մարում՝ 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների (կուտակային) սահմաններում:

4. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության)՝

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝

տեղեկատվություն 1999 և 2000 թվականների շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող ընկերությունների կողմից պետական պատվերի շրջանակներում կատարված՝ սահմանված կարգով պատվիրատուների կողմից ընդունված աշխատանքների ծավալների և դրանց դիմաց, տեղեկատվությունը ներկայացնելու օրվա դրությամբ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ըստ ընկերությունների, ֆինանսավորման չափերի վերաբերյալ.

1999-2000 թվականներին պետական պատվերի շրջանակներում ընկերությունների կողմից կատարված և սահմանված կարգով պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների գծով առկա բյուջետային պարտքի մարման ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ծավալով ֆինանսավորման հայտեր.

բ) ապահովել ֆինանսավորման հայտերի համաձայն հատկացվող միջոցների հաշվին ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժինների գծով պարտավորությունների մարումը մեկ բանկային օրվա ընթացքում՝ բանկային (գանձապետական) հաշիվների միջոցով, «վճարում-գանձում» եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան