Գլխավոր տեղեկություն
Համար
N 401
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2002-09.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.310
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2015

040.0401.15.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2002 թվականի N 401
քաղ. Երևան

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերակշիռ արտահանման ուղղվածություն ունեցող «Նաիրիտ-1» և «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերություններում արտադրանքի արտադրությունն էներգատար է, և, որ այդ արտադրության մեջ բնական գազն օգտագործվում է որպես հումք, ինչպես նաև նպատակ ունենալով նշված ընկերություններում խթանելու արտահանման ծավալները և ղեկավարվելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բացառության կարգով որոշում է.

1. Սահմանել՝

ա) 2002 թվականի ապրիլի 1-ից մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը կենտրոնացված ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկերը (NN 1 և 2 ցանկերը կցվում են).

բ) որ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված՝ տարեկան ոչ ավելի, քան 160 մլն խոր. մետր ծավալով բնական գազի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկի վճարումներն իրականացվում են «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

գ) որ «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված՝ տարեկան ոչ ավելի, քան 150 մլն խոր. մետր ծավալով բնական գազի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկի վճարումներն իրականացվում են «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

դ) որ սույն որոշման կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ց Ա Ն Կ  N 1

 

2002 թվականի ապրիլի 1-ից մինչեվ 2004 թվականի ապրիլի 1-ը կենտրոնացված ավելացված արժեքի հարկ վճարողների

 

«Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերություն

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն

 

Ց Ա Ն Կ  N 2

 

2002 թվականի ապրիլի 1-ից մինչեվ 2004 թվականի ապրիլի 1-ը կենտրոնացված ավելացված արժեքի հարկ վճարողների

 

«Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերություն

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն