«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1178-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգում`
ա) 17-րդ կետից հանել «երկհարկանի» բառը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ կետով.
«22. Հայաստանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների հետևյալ թույլատրելի նվազագույն չափերն են`
ա) դեղատուն`
առևտրի սրահ` 8 քառ. մ,
սպասասրահ` 10 քառ. մ,
դեղերի ստերիլիզացման սենյակ` 10 քառ. մ,
դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման բաժին` 7 քառ. մ,
ասիստենտական սենյակ` 8 քառ. մ,
փաթեթավորման սենյակ` 4 քառ. մ,
ստերիլ դեղերի պատրաստման սենյակ` 10 քառ. մ,
լվացարան` 2 քառ. մ,
ամանեղենի մանրէազերծման սենյակ` 6 քառ. մ,
պահեստ` 15 քառ. մ,
շշերի պահպանման սենյակ` 6 քառ. մ,
դեղափոշիների պահպանման սենյակ` 8 քառ. մ,
գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մ,
տնտեսական ապրանքների պահպանման սենյակ` 2 քառ. մ,
սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մ,
Ընդամենը` 106 քառ. մ:
Եթե հայտատուն լիցենզիա ստանալու մասին հայտում նշում է, որ չի պատրաստելու ստերիլ դեղեր, ապա նշված տարածքներից հանվում են դեղերի ստերիլիզացման և ստերիլ դեղերի պատրաստման սենյակների համար նախատեսված տարածքները.
բ) դեղատնային կրպակ`
առևտրի սրահ` 8 քառ. մ,
սպասասրահ` 10 քառ. մ,
գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մ,
սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մ,
Ընդամենը` 28 քառ. մ:
Բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներում տեղադրվող դեղատնային կրպակների համար առանձին սպասասրահ ու սանհանգույց ունենալը պարտադիր չէ, եթե նշված սպասասրահներում կան ընդհանուր օգտագործման սանհանգույց և սպասասրահ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. օգոստոսի 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|