Գլխավոր տեղեկություն
Համար
N 457
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.08.10/18(51) Հոդ.335
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2002 թվականի N 457
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 526,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 524,9 հեկտարը, որից՝ 49,4 հեկտար վարելահող, 10,0 հեկտար խոտհարք, 382,0 հեկտար արոտավայր, 83,5 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 15,0 հեկտար վարելահողը՝ անհատույց, 3,0 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 1,0 հեկտարը՝ անհատույց, 0,5 հեկտարը՝ աճուրդով օտարելու համար։

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ խիստ հսկողություն սահմանել հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 27-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 27-ի N 457 որոշմամբ

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 13.0 13.0          
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 1.0 1.0          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Հատուկ նշանակության հողեր ՀՆ              
 

ընդամենը

  14.0 14.0          
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 5.0 5.0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 0.5 0.5          
Հ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  5.5 5.5          
 

Ընդամենը

  19.5 19.5