«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2001 թվականի N 768
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 780 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրության կարգը հաստատելու մասին» N 780 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 5-րդ կետի`
«բ» ենթակետը «պարտավորությունները» բառից հետո լրացնել «գնահատման պահի դրությամբ» բառերով,
«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) վերջին 4 եռամսյակի ընթացքում ընկերության արտադրանքի (մատուցված ծառայությունների) արտահանման ծավալը»,
«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) վերջին 8 եռամսյակի ընթացքում արտադրված արտադրանքի (մատուցված ծառայությունների) ծավալը»,
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) վերջին 8 եռամսյակի ընթացքում իրացված արտադրանքի (մատուցված ծառայությունների) ծավալը»,
«զ» ենթակետում «2 տարվա» բառերը փոխարինել «8 եռամսյակի» բառերով,
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) վերջին 8 եռամսյակի ընթացքում ընկերության ակտիվների միջին հաշվեկշռային արժեքը».
բ) 6-րդ կետի`
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ընկերության շահութաբերության մակարդակը (որը հաշվարկվում է ընկերության վերջին երկու հաշվետու տարվա ընթացքում միջին զուտ շահույթը հարաբերելով վերջին 8 եռամսյակի ընթացքում ակտիվների միջին հաշվեկշռային արժեքին) կազմել է առնվազն 3 տոկոս»,
«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) վերջին 4 եռամսյակի ընթացքում ընկերության արտադրանքի իրացման ծավալը նույն ժամանակահատվածում արտադրված պատրաստի արտադրանքի 60 տոկոսից ավելի է»,
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) գնահատման պահին նախորդող 8 եռամսյակի արդյունքներով վերջին 4 եռամսյակի ընթացքում տեղի է ունեցել իրացման ծավալի առնվազն 5 տոկոս աճ, որը հաշվարկվում է գնահատման պահին նախորդող 4 եռամսյակի ընթացքում իրացված արտադրանքի (մատուցված ծառայությունների) արժեքը հարաբերելով այդ ամիսներին նախորդող 8 եռամսյակի նույն ցուցանիշին»,
«զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) վերջին 8 եռամսյակի ընթացքում արտահանված արտադրանքի առնվազն 95 տոկոսն իրացվել է»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|