Գլխավոր տեղեկություն
Համար
N 419
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2002-10.04.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2002 թվականի N 419

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թատրոնները և համերգային կազմակերպությունները (ցանկերը կցվում են) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ցանկերը կցվում են):

2. Մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թատրոնների ու համերգային կազմակերպությունների (այսուհետև` պետական հիմնարկներ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, տվյալ հիմնարկներն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան` սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ

 

ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1.

Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոն

2.

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

3.

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն

4.

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

5.

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

6.

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

7.

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն

8.

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

9.

Պետական կամերային երաժշտական թատրոն

10.

Երևանի մարիոնետների, պլաստիկայի և երաժշտության պետական թատրոն

11.

Երիտասարդական կամերային թատրոն

12.

Երևանի պետական երիտասարդական թատրոն

13.

Երևանի մնջախաղի պետական թատրոն

14.

Խորեոգրաֆիայի թատրոն

15.

Հայաստանի պետական կրկես

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ

2.

Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ

3.

Հայաստանի պարի պետական անսամբլ

4.

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ

5.

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ

6.

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

7.

Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ

8.

Հայաստանի «Տկզար» պետական նվագախումբ

9.

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ

10.

Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ

11.

Հայաստանի երգի պետական թատրոն

12.

Կոմիտասի անվան պետական քառյակ

13.

Հայ հոգևոր երաժշտության կատարման, ուսումնասիրության և վավերագրումի պետական կենտրոն

14.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

15.

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն

16.

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ

 

ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1.

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

2.

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

3.

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն

4.

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

5.

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

6.

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

7.

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն

8.

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

9.

Պետական կամերային երաժշտական թատրոն

10.

Երևանի խամաճիկների պետական թատրոն

11.

Երիտասարդական կամերային թատրոն

12.

Երևանի պետական երիտասարդական թատրոն

13.

Երևանի մնջախաղի պետական թատրոն

14.

Խորեոգրաֆիայի պետական թատրոն

15.

Երևանի պետական կրկես

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ

2.

Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ

3.

Հայաստանի պարի պետական անսամբլ

4.

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ

5.

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ

6.

Հայաստանի պետական կամերային նվագախումբ

7.

Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ

8.

Հայաստանի «Տկզար» պետական նվագախումբ

9.

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ

10.

Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ

11.

Հայաստանի երգի պետական թատրոն

12.

Կոմիտասի անվան պետական քառյակ

13.

Հայ հոգևոր երաժշտության կատարման, ուսումնասիրության և վավերագրումի պետական կենտրոն

14.

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

15.

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն

16.

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն