Գլխավոր տեղեկություն
Համար
N 825
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.709
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2001 թվականի N 825

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկում`

ա) հանել`

«1206 00

Արևածաղկի սերմ»,

«7015 10 000

Ապակիներ տեսողությունը կանոնավորող ակնոցների համար»,

«9001 30 000; 9001 40;

9001 50

Ոսպնյակներ` կոնտակտային, ապակյա ակնոցների համար և ակնոցների համար այլ նյութերից»,

«9004 10 100

Ակնոցներ` օպտիկական ոսպնյակներով»,

«9021 40 000;

Լսողական ապարատներ, սրտախթանիչներ»

9021 50 000

 
տողերը.

բ) «4818 10; 4818 20;

4818 40

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից»
  տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«4818 10; 4818 20;

4818 40; 5601 10

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության  իրեր` թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից, բամբակից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան