Գլխավոր տեղեկություն
Համար
N 407
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ.313
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2002 թվականի N 407
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 16-ի N 307 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

բ) որոշման 5, 6 և 7 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել`

ա) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվն ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները` համաձայն հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36.00 միավոր.

գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 4000 դրամ.

դ) ընտանիքի յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 1500 դրամ.

ե) միանվագ դրամական օգնության չափը`

անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով,

անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի բազային մասի չափով,

անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքներին` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար նախատեսված գումարների 95 տոկոսից, չբավարարելու դեպքում` միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված գումարից:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 1-ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի կիրարկման մասին հրահանգները:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է)».

գ) որոշումը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71, 72 և 73-րդ կետերով.

«71. Թույլատրել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև սոցիալական աջակցության հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցները տրամադրել անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին` որպես միանվագ դրամական օգնություն:

72. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` երկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:

73. Սույն որոշմամբ սահմանված դրույթները կիրառել 2002 թվականի հունվարի 1-ից»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 7-ի «2002 թվականի աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կազմակերպելու մասին» N 113 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 15-ի N 407 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի (այսուհետև` աղքատության նպաստ) և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:

2. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին (այսուհետև` կենտրոն) այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում:

3. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության համար ֆինանսական միջոցների ամսական չափերն ըստ կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, աղքատության նպաստի բազային մասը, ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս (մինչև 18 տարեկան) անդամին տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Աղքատության նպաստի կամ միանվագ դրամական օգնության նշանակման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ իր բնակության վայրի (մշտական, ժամանակավոր կամ փաստացի) կենտրոն է ներկայացնում դիմում- հայտարարագիր:

Ընտանիքը համատեղ բնակվող (տվյալ հասցեում հաշվառված) ազգակցական, ամուսնական կամ բարեկամական կապերով կապված անձանց ընդհանրություն է, որոնք վարում են ընդհանուր տնտեսություն:

5. Կենտրոնն աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու մասին որոշում ընդունելու համար հիմք է ընդունում ընտանիքի ներկայացրած դիմում-հայտարարագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև աղքատության նպաստի տեղեկատվական բազայի միջոցով տրամադրված` տվյալ ընտանիքի մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվությունը:

6. Կենտրոնն աղքատության նպաստ նշանակելու մասին դիմում-հայտարարագիրը քննարկում է ոչ ուշ, քան դիմում-հայտարարագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում:

7. Աղքատության նպաստի նշանակումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո կենտրոնը 5-օրյա ժամկետում հայտնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

8. Աղքատության նպաստի նշանակումը մերժելու մասին կենտրոնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

9. Կենտրոնի կողմից աղքատության նպաստի նշանակումը մերժվելու հիմք են հանդիսանում`

ա) անապահովության սահմանային մեծության միավորից ընտանիքի անապահովության միավորի ցածր լինելը.

բ) ներկայացված փաստաթղթերի թերի և ոչ հավաստի լինելը.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման, կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ընտանիքն ապահով ճանաչելը:

 

II. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄԸ

 

10. Աղքատության նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից` դրա գործողության մեջ մտնելու պահի դրությամբ:

Կենսաթոշակառուների կենսաթոշակի չափերը հաշվի են առնվում դրա բարձրացման պահից և ամբողջությամբ:

11. Աղքատության նպաստը հաշվարկվում է աղքատության նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելումը:

12. Աղքատության նպաստը վճարվում է անապահովության սահմանային մեծության միավորը գործողության մեջ դրվելու պահից:

 

III. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

13. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

14. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պահվում են կենտրոնում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

15. Աղքատության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` ընտանիքի մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան վճարվում է աղքատության նպաստի իր բաժնեմասը:

16. Ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա ազդող յուրաքանչյուր փոփոխություն կիրառվում է հաջորդ ամսվանից:

17. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է աղքատության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:

18. Կենտրոնների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տեղեկատվավերլուծական կենտրոնին տրամադրված ամենամսյա տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը կազմում է աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիրն ու այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

19. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումներն իրականացվում են «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) փոստային բաժանմունքների միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունքներ փոխանցված գումարների հաշվին:

20. Կենտրոնի սխալի պատճառով չնշանակված կամ ընկերության մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:

21. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակող և վճարող մարմինների աշխատողները խախտումներ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաստիության համար պատասխանատվություն են կրում դրանք տրամադրող կազմակերպության ղեկավարները և պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը դադարեցվում է: Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման մասին տեղեկանքը նպաստառուի դիմումի համաձայն ուղարկվում է նոր բնակության վայրի կենտրոն:

Նոր բնակության վայրի կենտրոնում 21-օրյա ժամկետում հաշվառվելու դեպքում նպաստառուին վճարվում է նախկին բնակության վայրի կենտրոնի կողմից նշանակված և չվճարված աղքատության նպաստի կամ միանվագ դրամական օգնության գումարը, իսկ ավելի ուշ հաշվառվելու դեպքում` սահմանված կարգով:

 

IV. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

24. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է`

ա) ընտանիքի կազմում, դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով ընտանիքի անապահովության միավորը սահմանային մեծության միավորից իջնելու,

բ) նախորդ հաշվառումից (փաստագրումից) 12 ամիս անց սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները հաստատող փաստաթղթեր չներկայացնելու,

գ) աղքատության նպաստը անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու.

դ) սոցիալական աջակցության խորհրդի կամ կենտրոնի աշխատողի առաջարկությամբ կենտրոնի կողմից ընտանիքը ոչ նպաստառու ճանաչվելու,

ե) Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման հետևանքով նպաստի իրավունքը կորցնելու,

զ) աղքատության նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու (այս դեպքում ընտանիքն առնվազն 1 տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից, և կենտրոնը ձեռնարկում է միջոցներ` հասցված վնասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար),

է) ընտանիքի անապահովության գնահատման չափանիշների փոփոխության,

ը) ընտանիքների անդամներից որևէ մեկի կրկնակի հաշվառման դեպքերում:

25. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ ժամկետներում`

ա) 24-րդ կետի «ա», «բ», «գ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում` հաջորդ ամսվանից.

բ) 24-րդ «դ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված դեպքերում` հայտնաբերման պահից:

 

V. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

26. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում է կենտրոնի կողմից:

27. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`

ա) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձրացել է անապահովության սահմանային մեծության միավորից` դրա գործողության ժամանակահատվածում.

բ) անապահովության սահմանային մեծության միավորի գործողության ժամանակահատվածում անապահովության գնահատման համակարգում նոր հաշվառված այն ընտանիքները, որոնք ունեն անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր.

գ) անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքները.

դ) անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ու միանվագ դրամական օգնություն ստանալու համար դիմած ընտանիքները:

28. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է սույն կարգի 24-րդ կետով նախատեսված դեպքերի կիրարկման հետևանքով ազատված ու միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար կենտրոնին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

29. Սույն կարգի 27-րդ կետում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:

30. Անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին միանվագ դրամական օգնություն հատկացվում է սույն կարգի 27-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվելուց հետո մնացած միջոցների սահմաններում:

31. Անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքին միանվագ դրամական օգնություն նշանակվում է առնվազն երեք ամիս ժամկետով:

Կենտրոնի կողմից այն վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 15-ի N 407 որոշման

 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

 

Մարզի անվանումը

Կենտրոնի
անվանումը

Սոցիալական
ծառայության
տարածքային
կենտրոնը
(ծածկագիրը)

Նպաստ
ստացող
ընտանիք-
ների թիվը

Նախատես-
ված ամսա-
կան գումարը
(դրամ)

այդ թվում`
միանվագ
դրամական
օգնությունը
(5 տոկոս)
(դրամ)

ՀՀ պետական
բյուջեով
նախատես-
ված գումա-
րի բաշխումը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

Արարատ

Արարատ

013

643

4,464,178

223,209

53,570,140

Արտաշատ

014

3983

28,851,763

1,442,588

346,221,153

Վեդի

051

2600

19,886,518

994,326

238,638,214

Մասիս

077

2535

18,205,052

910,253

218,460,627

ընդամենը

 

9761

71407511

3570376

856890133

Արագածոտն

Աշտարակ

016

2896

20,191,365

1,009,568

242,296,379

Ապարան

049

678

4,735,536

236,777

56,826,428

Ծաղկահովիտ

050

584

4,794,973

239,749

57,539,675

Թալին

094

1691

11,478,729

573,936

137,744,748

ընդամենը

 

5849

41200602

2060030

494407230

Արմավիր

Արմավիր

031

3257

22,874,517

1,143,726

274,494,206

Վաղարշապատ

038

2903

20,606,967

1,030,348

247,283,600

Բաղրամյան

057

595

4,546,112

227,306

54,553,339

ընդամենը

 

6755

48027595

2401380

576331145

Գեղարքունիք

Գավառ

025

1911

14,162,369

708,118

169,948,428

Սևան

035

1721

11,951,365

597,568

143,416,379

Վարդենիս

058

2106

14,402,979

720,149

172,835,746

Ճամբարակ

074

1328

7,864,879

393,244

94,378,543

Մարտունի

076

4769

37,789,596

1,889,480

453,475,150

ընդամենը

 

11835

86171187

4308559

1034054246

Լոռի

Թումանյան

012

2320

14,370,335

718,517

172,444,020

Տաշիր

069

1081

6,996,475

349,824

83,957,695

Վանաձոր

026

11753

75,099,401

3,754,970

901,192,817

Սպիտակ

036

6718

45,190,968

2,259,548

542,291,613

Ստեփանավան

037

4435

27,523,607

1,376,180

330,283,281

ընդամենը

 

26307

169180786

8459039

2030169426

Կոտայք

Աբովյան

011

3384

23,860,803

1,193,040

286,329,637

Հրազդան

033

3225

22,326,666

1,116,333

267,919,995

Չարենցավան

039

1571

10,944,663

547,233

131,335,953

Նաիրի

080

2009

14,482,308

724,115

173,787,691

ընդամենը

 

10189

71614440

3580722

859373276

Շիրակ

Արթիկ

015

3305

23,437,484

1,171,874

281,249,802

Ամասիա

046

217

1,348,827

67,441

16,185,919

Մարալիկ

048

994

7,106,691

355,335

85,280,287

Ախուրյան

055

2078

14,578,337

728,917

174,940,042

Աշոցք

063

264

1,806,728

90,336

21,680,738

Գյումրի - 1

268

10574

67,139,397

3,356,970

805,672,768

Գյումրի - 2

269

11064

72,368,703

3,618,435

868,424,441

ընդամենը

 

28496

187786166

9389308

2253433998

Սյունիք

Գորիս

018

2131

14,618,162

730,908

175,417,942

Կապան

027

2783

16,191,958

809,598

194,303,497

Մեղրի

079

743

4,050,194

202,510

48,602,323

Սիսիան

088

1399

9,416,294

470,815

112,995,522

ընդամենը

 

7056

44276607

2213830

531319284

Տավուշ

Դիլիջան

021

1246

8,083,444

404,172

97,001,331

Իջևան

067

2841

18,900,870

945,044

226,810,444

Նոյեմբերյան

081

2065

13,116,333

655,817

157,395,991

Բերդ

097

2631

17,076,593

853,830

204,919,113

ընդամենը

 

8783

57177240

2858862

686126879

Վայոց ձոր

Ջերմուկ

020

364

2,380,125

119,006

28,561,495

Վայք

044

591

3,854,985

192,749

46,259,818

Եղեգնաձոր

065

1878

12,740,912

637,046

152,890,944

ընդամենը

 

2833

18976021

948801

227712258

Երևան

Աջափնյակ

101

4019

25,386,331

1,269,317

304,635,976

Ավան

102

1306

8,099,741

404,987

97,196,892

Արաբկիր

103

3705

20,797,657

1,039,883

249,571,879

Դավթաշեն

104

940

6,531,424

326,571

78,377,086

Էրեբունի

105

4457

28,360,657

1,418,033

340,327,884

Կենտրոն

106

4527

24,675,267

1,233,763

296,103,206

Մալաթիա-Սեբաստիա

107

4177

27,986,503

1,399,325

335,838,035

Նոր Նորք

108

4012

25,628,771

1,281,439

307,545,248

Նորք-Մարաշ

109

626

4,052,603

202,630

48,631,231

Նուբարաշեն

110

386

2,713,272

135,664

32,559,264

Շենգավիթ

111

5586

35,389,213

1,769,461

424,670,556

Քանաքեռ-
Զեյթուն

112

2445

15,408,356

770,418

184,900,272

ընդամենը

 

36186

225029794

11251490

2700357529

Ընդամենը

 

154050

1020847950

51042398

12250175403

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

NN
ը/կ

Անվանումը

Բովանդա-
կությունը

Անհրաժեշտ
տվյալները

Պարբերակա-
նությունը

Ժամկետը

Կրիչը

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

7

8

1.

ՀՀ արդարադատության նախարարություն

մահեր
ծնունդներ
ամուսնություններ ամուսնալուծություններ

համապատասխան վկայականի
պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով)

եռամսյա

հաջորդ ամսվա 25-ը

թղթով

Տրվում է ՀՀ
ազգային վիճակա-
գրական ծառայու-
թյան և
ՔԿԱԳ-ի կենտրո-
նական
արխիվի միջոցով։

2.

ՀՀ ներքին գործերի նախարարություն

անձնական
օգտագործման փոխադրամիջոցներ

1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետհամարանիշ ստացած փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, հասցեն, ավտոմեքենայի պետհամարանիշը և մակնիշը

եռամսյա

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական
կրիչով

 

3.

ՀՀ էներգետիկայի նախարարություն

էլեկտրաէներգիայի անհատ բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը, բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը

տարեկան մեկ անգամ, նախորդ տարվա (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը

սեպտեմբերի 25-ը

մագնի-
սական
կրիչով

 

4.

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային
պետական
կոմիտե

մաքսային մուծումներ

անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը

եռամսյա

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական
կրիչով

 

5.

ՀՀ
տրանսպորտի և
կապի նախա-
րարություն

միջքաղաքային խոսակցություններ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը, հեռախոսահամարը և խոսակցության դիմաց մուծված գումարը

յուրաքանչյուր կիսամյակ
(ըստ ամիսների)

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական
կրիչով

 


անհատ բաժանորդներ


բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բջջային հեռախոսի համարը և հեռախոսավարձը

6.

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

կենսաթոշակառուների
մասին

կենսաթոշակառուի (հաշմանդամի) անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, հասցեն, կենսաթոշակի վկայականի համարը, կենսաթոշակի չափը, հաշմանդամության խումբը և ժամկետը

եռամսյա

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական
կրիչով

 

7.

ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչություն

ՍՊԸ
ՓԲԸ
ԲԲԸ
ԼՏԸ
ԼՊԸ
վստահության վրա
հիմնված ընկերության ձեռնարկատերեր

կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, հասցեները, անձնագրերի և վկայականների համարներն ու գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

եռամսյա

հաջորդ ամսվա 25-ը

մագնի-
սական
կրիչով

 

8.

ՀՀ անշարժ
գույքի
կադաստրի պետական
կոմիտե

անշարժ գույքի
օտարման
գործարքներով սեփականության
իրավունք ձեռք
բերողների մասին

ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի N 556 որոշմամբ հաստատված կարգի N 9 հավելվածին և ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշմամբ հաստատված կարգին կից N 3 ձևին համապատասխան հարկային տեսչություն ներկայացվող տվյալները

եռամսյա

հաջորդ ամսվա 25-ը

թղթով