«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 617 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը գույք վաճառելու թույլտվություն տալու մասին» N 617 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետում «Հենակետային բժշկական ուսումնարան» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերության» բառերով.
բ) որոշման 5-րդ կետի «գ» ենթակետում «Հենակետային բժշկական ուսումնարան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Բազային բժշկական ուսումնարան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2002թ. օգոստոսի 5 Երևան |