«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2002 թվականի N 263
քաղ. Երևան
ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի զորամասերի ջրամատակարարումը և ջրահեռացումը բարելավելու մասին» N 1168 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մեկ զինծառայողի կողմից խմելու ջրի օգտագործման օրական սահմանաքանակը՝ 165 լիտր, ներառյալ կոմունալ-կենցաղային կարիքների համար անհրաժեշտ ջրի բոլոր ծախսերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |