«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 314
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 888 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 22-ի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ ստեղծելու մասին» N 888 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կանոնադրության՝
ա) 27-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև» բառերը.
բ) 28-րդ կետի «է» ենթակետի «ինչպես նաև դրա ներկայացուցչությունների, մասնաճյուղերի և հիմնարկների գործադիր տնօրեններին» բառերը փոխարինել «գործադիր տնօրենին» բառերով.
գ) 34-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) տալիս է լիազորագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնադրամի ներկայացուցչությունների, մասնաճյուղերի գործադիր տնօրեններին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |