«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 305
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի աղյուսակում՝
ա) «Մեծ Պարնիի ԱԿ (Ծաղկաբերի, Հարթագյուղի, Սարալանջի, Լուսաղբյուրի, Խնկոյանի ԲՄԿ)» տողի 4-րդ սյունակում «3 ընտանեկան բժշկի գրասենյակ» բառերը փոխարինել «4 ընտանեկան բժշկի գրասենյակ» բառերով.
բ) «Շիրակամուտի ԲԱ (Կաթնաձորի, Սարահարթի, Գոգարանի, Գեղասարի ԲՄԿ)» տողի 3-րդ սյունակում «թողնել նույն կարգավիճակով ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով» բառերը փոխարինել «վերակազմավորել՝ այն միացնելով Մեծ Պարնիի ԱԿ-ին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով» բառերով, իսկ 4-րդ սյունակից հանել «1 ընտանեկան բժշկի գրասենյակ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|