Գլխավոր տեղեկություն
Համար
N 868
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«18» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2001 թվականի N 868

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված ադմինիստրատորի լիազորությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Ադմինիստրատորի աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 150000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 95000 ԱՄՆ-ի դոլարը` Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված «TF 025128» և «TF 025754» դրամաշնորհների հաշվին` ամսական 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ծախսերի նախահաշվի համաձայն:

 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

 ա) համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 6-ի «Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի իրականացման աշխատանքները կազմակերպելու մասին» N 808 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

 բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ադմինիստրատորի աշխատանքների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների վերաբերյալ:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 18-ից: