«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2002 թվականի N 268
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 701 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Մանկաբարձագինեկոլոգիական օգնության համակարգ» բաժնի «Օպտիմալացումն ըստ առանձին ծննդատների (աղյուսակ N 3)» ենթաբաժնից հանել 6-րդ (N 4 ծննդատուն) կետը:
Այդ կապակցությամբ 7, 8, 9-րդ և 10-րդ կետերը համապատասխանաբար համարել 6, 7, 8-րդ և 9-րդ կետեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|