Գլխավոր տեղեկություն
Համար
N 142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2002-20.03.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2002

 «Վավերացնում եմ»
Հայաստանի  Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«18» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2002 թվականի N 142

 

  ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի և նկատի ունենալով, որ Երևանի «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան տարածքի` հայտարարված աճուրդային վաճառքը 2001 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին չի կայացել մեկ հայտատուի մասնակցության պատճառով, և հաշվի առնելով այդ հայտատուի` «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից նպաստավոր ներդրումային առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան հողամասերը վարձակալության իրավունքով` առանց մրցույթի տրամադրել «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը անհատական բնակելի տներ և հասարակական նշանակության շենքեր կառուցելու նպատակով:

2. Երևանի քաղաքապետին`

ա) «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ.

բ) գոյացած բոլոր վարձավճարներն ուղղել Հյուսիսային պողոտայի և «Կասկադ» համալիրի կառուցապատման ծրագրերի իրականացմանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքներում ընդգրկված պետական սեփականության հողերն աճուրդով վաճառելու մասին» N 463 և 2001 թվականի օգոստոսի 7-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանները հաստատելու մասին» N 716 որոշումները` «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան հատվածի մասով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 18-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2002, N 272 20.03.2002, N 142
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան