«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2001 թվականի N 869
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 666 և 2001 թվականի հուլիսի 25-ի N 682 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «(ներառյալ ժամանակավոր)» բառերը.
բ) 9-րդ կետում`
առաջին պարբերության «գ» ենթակետը «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «իսկ փուլերով մշակվող նախագծի դեպքում` միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը» բառերով.
երկրորդ պարբերության «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«բ) օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակված և սահմանված կարգով փորձաքննություն անցկացրած տնտեսավարող սուբյեկտները` համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության մասին նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը».
հանել երկրորդ պարբերության «գ» ենթակետը.
լրացնել հետևյալ նոր պարբերություններով`
«Սահմանված կարգով հաստատված բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների շինարարության թույլտվությունը տրվում է հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:
Ոչ ձեռնարկատիրական նպատակներով քաղաքացիական օբյեկտների շինարարությունը կառուցապատողի կողմից կարող է իրականացվել ինքնուրույն` տնտեսական եղանակով, առանց համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի:
Կառուցապատողները (այդ թվում` բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների սեփականատերերը) պարտավոր են կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|