040.0696.31.07.01
«Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2001 թվականի N 696
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի գործունեության ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս ծանր վիճակը:
Ներկայիս առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով, որոնց պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ արդեն իսկ երկար տարիների ընթացքում դարձել է անարդյունավետ ու անհնար: ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե բուժօգնության ապահովմանը, այլ առողջապահական համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի անկանոն վճարվող աշխատավարձերին: Ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելու և աշխատավարձերի պարտքերը մարելու միտումը բնականաբար չի կարող հնարավորություն ընձեռել նորմալ տեխնոլոգիական հագեցվածության և դեղորայքային ապահովվածության համար, առավել ևս` բժշկին վայել աշխատավարձի սահմանման համար:
Հիվանդանոցային համակարգի առկա առաջարկի և պահանջարկի, գնալով խորացող, անհամաչափությունը թելադրում է երկրի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակն է`
● համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
● երկրի իրական պահանջներին և ընդունված միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:
Ինչ վերաբերում է առաջնային օղակի զարգացմանը և ներկայիս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աստիճանական փոխարինմանն ընտանեկան բժշկության համակարգով, ապա այդ` ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության գերակայող նպատակներից մեկն է:
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի բուժհաստատությունների կառուցվածքային, ներկառույցային փոփոխությունների իրականացման ճանապարհով առկա առողջապահական համակարգը համապատասխանեցնել բնակչության իրական պահանջարկին, բարձրացնել ֆինանսական պետական հատկացումների օգտագործման արդյունավետությունը և նպաստել բուժօգնության որակի ու մատչելիության բարձրացմանը:
Օպտիմալացման ընթացքում կատարվող հիվանդանոցային համակարգի ներուժի որակական և քանակական կատարելագործումն ուղղված է լինելու մահճակալների ավելցուկի վերացմանը, ինչպես նաև գործող մահճակալների առավել համաչափ բաշխմանը: Նախատեսվում է հիվանդանոցների բաժանմունքների կամ առանձին հիվանդանոցների վերակազմակերպումը: Այս գործընթացում կընդգրկվեն այն հիվանդանոցները, որոնք կհամապատասխանեն հետևյալ չափանիշներին`
● շենքերը հին են և ծախսատար` վերակառուցման առումով,
● շենքային պայմանները անհարմար են ծառայությունների զարգացման կամ վերապրոֆիլավորման համար,
● տեխնիկապես թերզինված են, պահանջում են մեծ ներդրումներ բժշկական տեխնոլոգիաների մեջ:
Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշման և ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցի, կից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահության վարչության հետ համատեղ մշակված` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը:
Հիմք ընդունելով հայեցակարգային հիմնադրույթներն առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`
● առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն
● հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն, գույքագրում
● բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն (հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն)
● ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն
● դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրում` ներառելով հիվանդացությունը
● բնակչության տեղաբաշխումը, խտությունը
● կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:
ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Գեղարքունիքի մարզը զբաղեցնում է 5.400 քկմ տարածք` 272.433 բնակչությամբ:
Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`
Գավառի վարչատարածք` 70000 բնակչությամբ,
Սևանի վարչատարածք` 50259 բնակչությամբ,
Վարդենիսի վարչատարածք` 42574 բնակչությամբ,
Մարտունու վարչատարածք` 90000 բնակչությամբ,
Ճամբարակի վարչատարածք` 19600 բնակչությամբ:
Մարզում գործում են 49 բուժհիմնարկ, որից`
● հիվանդանոց` 5 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ)
● ծննդատուն` 2 (Գավառ, Մարտունի)
● պոլիկլինիկա` 9, որից`
մեծահասակների` 5 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ)
մանկական` 4 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս)
● ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 4 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս)
● առողջության կենտրոն` 1 (Վարդենիկ)
● գյուղական բժշկական ամբուլատորիա` 25
● շտապ օգնության կայան` 3
Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 517 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը կազմում է 30%:
Ըստ նախկին վարչատարածքների մարզում գործում են`
Գավառի վարչատարածք`
«Գավառի հիվանդանոց» ՓԲԸ
«Գավառի ծննդատուն» ՓԲԸ
«Գավառի շտապ օգնության կայան» ՓԲԸ
«Գավառի պոլիկլինիկա» ՓԲԸ
«Գավառի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ
Սևանի վարչատարածք`
«Սևանի հիվանդանոց» ՓԲԸ
«Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ
«Սևանի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Սևանի շտապ օգնության կայան» ՓԲԸ
Վարդենիսի վարչատարածք`
«Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ
«Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ
«Վարդենիսի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ
Մարտունու վարչատարածք`
«Մարտունու հիվանդանոց» ՓԲԸ
«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ
«Մարտունու պոլիկլինիկա» ՓԲԸ
«Մարտունու մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ
«Մարտունու շտապ օգնության կայան» ՓԲԸ
«Վարդենիկի առողջության կենտրոն» ՓԲԸ
Ճամբարակի վարչատարածք`
«Ճամբարակի հիվանդանոց« ՓԲԸ
«Ճամբարակի պոլիկլինիկա» ՓԲԸ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ (ԱՌԱՋՆԱՅԻՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)
Բուժհաստատության անվանումը |
Հաճախում (տարեկան) |
Բժիշկ |
Բուժքույր |
Այլ աշխա- |
Սպասարկող բնակչություն |
Գավառի վարչատարածք |
|
|
|
|
70000 |
Գավառի պոլիկլինիկա |
38113 |
29 |
32 |
8 |
33694 |
Գավառի մանկական պոլիկլինիկա |
20225 |
20 |
38 |
12 |
19507 |
Սարուխանի բժշկական ամբուլատորիա (Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք) |
20270 |
6 |
25 |
3 |
13272 |
Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա |
5317 |
6 |
13 |
2 |
6459 |
Նորատուսի բժշկական ամբուլատորիա |
8848 |
6 |
13 |
3 |
6322 |
Գանձակի բժշկական ամբուլատորիա (Գանձակ, Ծաղկաշեն) |
7884 |
3 |
11 |
3 |
6128 |
Լճափի բժշկական ամբուլատորիա (Լճափ, Ծովազարդ, Հայրավանք) |
6130 |
3 |
9 |
4 |
4125 |
Սևանի վարչատարածք |
50259 | ||||
Սևանի պոլիկլինիկա |
25039 |
24 |
32 |
14 |
35523 |
Սևանի մանկական պոլիկլինիկա |
44311 |
15 |
33 |
7 |
23011 |
Լճաշենի բժշկական ամբուլատորիա |
4850 |
2 |
7 |
3 |
4255 |
Չկալովկայի բժշկական ամբուլատորիա (Չկալովկա, Նորաշեն) |
899 |
3 |
2 |
1 |
975 |
Դդմաշենի բժշկական ամբուլատորիա (Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք) |
3900 |
5 |
16 |
6 |
5250 |
Ծովագյուղի բժշկական ամբուլատորիա (Ծովագյուղ, Սեմյոնովկա) | 2609 |
3 |
8 | 1 | 4258 |
Մարտունու վարչատարածք | 90000 | ||||
Մարտունու պոլիկլինիկա | 42200 |
34 |
65 | 6 | 44385 |
Մարտունու մանկական պոլիկլինիկա | 17649 |
11 |
16 | 5 | 38211 |
Ծովինարի բժշկական ամբուլատորիա | 7850 | 2 | 16 | 3 | 4812 |
Ն. Գետաշենի բժշկական ամբուլատորիա | 7962 |
6 |
16 | 3 | 3176 |
Երանոսի բժշկական ամբուլատորիա | 8142 |
5 |
7 | 2 | 5878 |
Արծվանիստի բժշկական ամբուլատորիա | 5100 | 3 | 4 | 1 | 3007 |
Վ. Գետաշենի բժշկական ամբուլատորիա | -- | 1 | 12 | 2 | 4741 |
Զոլաքարի բժշկական ամբուլատորիա | 6086 | 7 | 13 | 1 | 6659 |
Գեղհովիտի բժշկական ամբուլատորիա | 7789 | 3 | 6 | 5 | 6241 |
Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա | 5833 | 2 | 11 | 2 | 4450 |
Վաղաշենի բժշկական ամբուլատորիա | 3023 | 3 | 6 | 2 | 3950 |
Վարդենիսի վարչատարածք | 42574 | ||||
Վարդենիսի պոլիկլինիկա | 42136 | 12 | 60 | 82 | 27994 |
Վարդենիսի մանկական պոլիկլինիկա | 36000 | 12 | 24 | 9 | 26211 |
Ծովակի բժշկական ամբուլատորիա (Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր) |
-- | 1 | 14 |
3 |
4359 |
Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա | 1430 | 1 | 8 | 4 | 2271 |
Գեղամասարի բժշկական ամբուլատորիա (Գեղամասար, Արփունք, Ավազան, Արեգունի, Դարանակ, Ծափաթաղ, Նորակերտ) |
2569 | 3 | 22 | 5 | 3697 |
Մասրիկի բժշկական ամբուլատորիա (Մ. Մասրիկ, Փ. Մասրիկ, Կուտական, Տրետուք, Կախակն) | 3896 | 2 | 10 | 2 | 5219 |
Շատվանի բժշկական ամբուլատորիա Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Սոթք, Կութ, Ազատ) | 2531 | 2 | 7 | 23576 | |
Ճամբարակի վարչատարածք | 19600 | ||||
Ճամբարակի պոլիկլինիկա | 30520 | 3 | 10 | 3 | 13452 |
Դպրաբակի բժշկական ամբուլատորիա (Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ, Կալավան, Այգուտ) | 4681 | 3 | 11 | 1 | 2139 |
Շորժայի բժշկական ամբուլատորիա Շորժա, Արտանիշ, Ջիլ, Աղբերք, Դրախտիկ) | 4205 | 3 | 10 | 3 | 4011 |
Ընդամենը |
|
244 |
597 |
213 |
272433 |
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Բուժհաստատության |
Մահճակալնե- րի թիվը (2000 թ.) |
Մահճա- կալների թիվը (2001 թ.) |
Մահճակալ |
Ծանրա- |
Բժիշկ | Բուժքույր |
Այլ աշխա- |
Տարածք քառ. մ |
Գավառի հիվանդանոց (բաժանմունքներ) |
255 |
90 |
11340 |
131.5 |
16 |
63 |
40 |
9000 |
վիրաբուժական |
60 |
15 |
4152 |
207.7 |
||||
թերապևտիկ |
80 |
15 |
1251 |
83.4 |
||||
սրտաբանական |
25 |
10 |
930 |
93.0 |
||||
քիթ-կոկորդ |
25 |
15 |
1071 |
71.4 |
||||
ներվային |
25 |
10 |
892 |
89.2 |
||||
ինֆեկցիոն |
30 |
15 |
2914 |
194.2 |
||||
մանկական |
10 |
10 |
630 |
42.0 |
||||
Գավառի ծննդատուն (բաժանմունքներ) |
38 |
38 |
5089 |
--- |
11 |
42 |
15 |
3664 |
մանկաբարձական |
25 |
25 |
3338 |
138,5 |
||||
հղիների պաթոլոգիա |
5 |
5 |
395 |
79 |
||||
գինեկոլոգիա |
5 |
5 |
1207 |
241,4 |
||||
աբորտի |
3 |
3 |
149 |
49,7 |
||||
Սևանի հիվանդանոց (բաժանմունքներ) |
160 |
130 |
3635 |
66.4 |
32 |
82 |
22 |
7000 |
վիրաբուժական |
25 |
25 |
1896 |
75.8 |
||||
վնասվածքաբանական |
10 |
10 |
1106 |
110 |
||||
թերապևտիկ |
20 |
15 |
309 |
20.6 |
||||
ուռոլոգիական |
20 |
15 |
1698 |
113 |
||||
մանկական |
10 |
10 |
298 |
29.6 |
||||
ինֆեկցիոն |
10 |
10 |
331 |
33.1 |
||||
նյարդաբանական |
10 |
10 |
67 |
6.7 |
||||
մանկաբարձական |
20 |
15 |
2048 |
136 |
||||
քիթ-կոկորդ-ականջ |
5 |
- |
||||||
հղիների պաթոլոգիա |
10 |
5 |
194 |
33.8 |
||||
գինեկոլոգիական |
15 |
10 |
442 |
44.2 |
||||
աբորտի |
5 |
5 |
28 |
5.6 |
||||
Վերակենդանացման |
6 |
6 |
219 |
36.5 |
||||
Վարդենիսի հիվանդանոց (բաժանմունքներ) |
60 |
60 |
5275 |
88 |
24 |
114 |
74 |
7514 |
վիրաբուժական | 15 | 15 | 2186 | 146 | ||||
թերապևտիկ | 10 | 10 | 313 | 31.3 | ||||
մանկաբարձական | 10 | 10 | 1347 | 135 | ||||
մանկական | 10 | 10 | 388 | 39 | ||||
գինեկոլոգիական | 5 | 5 | 528 | 105.651 | ||||
ինֆեկցիոն | 10 | 10 | 513 | |||||
Ճամբարակի հիվանդանոց (բաժանմունքներ) |
65 | 55 | 6032 | 109.6 | 14 | 63 | 21 | 5467 |
վիրաբուժական | 20 | 15 | 1494 | 99.6 | ||||
թերապևտիկ | 20 | 15 | 1311 | 37.4 | ||||
մանկաբարձական | 8 | 8 | 1153 | 144 | ||||
մանկական | 5 | 5 | 1141 | 131 | ||||
ինֆեկցիոն | 5 | 5 | 788 | 157.6 | ||||
գինեկոլոգիական | 5 | 5 | 35723 | 71.4 | ||||
աբորտի | 2 | 2 | 11,5 | |||||
Մարտունու հիվանդանոց (բաժանմունքներ) | 105 | 105 | 16354 | 148 | 36 | 88 | 38 | 13882 |
թերապևտիկ | 15 | 15 | 1680 | 112 | ||||
ինֆեկցիոն | 15 | 15 | 751 | 50 | ||||
վիրաբուժական | 20 | 20 | 5860 | 291 | ||||
տրավմատոլոգիական | 15 | 15 | 2437 | 163 | ||||
նևրոլոգիական | 15 | 15 | 1770 | 120 | ||||
սրտաբանական | 10 | 10 | 1720 | 172 | ||||
մանկական | 15 | 15 | 1749 | 117 | ||||
վերակենդանացման | 5 | 5 | 337 | 74 | ||||
Մարտունու ծննդատուն (բաժանմունքներ) | 25 | 25 | 5594 | 16 | 42 | 8 | 1900 | |
ծննդաբերական | 15 | 15 | 3570 | 238 | ||||
գինեկոլոգիական | 9 | 9 | 1324 | 202 | ||||
աբորտի | 1 | 1 | 200 | 2640 | ||||
Վարդենիկի առողջության կենտրոն բաժանմունքներ) | 14 | 14 | 1612 | 115.4 | 8 | 35 | 5 | 729 |
ծննդաբերական | 4 | 4 | 356 | 214 | ||||
մանկական | 5 | 5 | 330 | 66 | ||||
թերապևտիկ | 5 | 5 | 426 | 35 | ||||
ընդամենը | 722 | 517 | 157 | 527 | 223 |
ՍՊԱՍՎԵԼԻՔ ԻՐԱՎԻՃԱԿԸ`
Ելնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքները`
● առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001-2005 թթ.), ինչն իր հերթին կնպաստի հիվանդանոցային ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը,
● հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ստեղծումը)
● հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում:
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ
Ծրագրի իրականացման համար ուսումնասիրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`
● կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխում,
● ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործում,
● բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիություն,
● վարչական կառավարման մեխանիզմների պարզեցում
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է`
● Մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների վերակազմակերպում (միացում): Հետագայում, գործող պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Անցումային շրջանում բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ ամրագրվելու են` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռ պահպանվելու է, ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն աստիճանաբար աշխատանքից ազատվելու են: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից հետո նեղ մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային օղակ: Նեղ մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` համատեղելով հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը,
● մարզում գործող բոլոր կանանց կոնսուլտացիաների գործունեությունը կազմակերպել պոլիկլինիկաների կազմում,
● մարզում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մասնավորեցում,
● գյուղական բժշկական ամբուլատորիաների վերակազմակերպում (միացում) ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին: Մարզի ամբուլատորիաների միացումը տվյալ տարածաշրջանի պոլիկլինիկային կբարձրացնի գյուղական վայրերում բուժօգնության որակը, հնարավորություն կընձեռի գյուղական բնակչությանն օգտվելու նեղ մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններից: Դրա հետ միասին կխնայվեն ֆինանսական ռեսուրսներ, որոնք ներկայումս օգտագործվում են ամբուլատորիաների վարչական անձնակազմի աշխատավարձերի ծախսերը հոգալու համար,
● Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում կառուցված կամ վերանորոգված գյուղական բժշկական ամբուլատորիաների անկախ պահելու նպատակահարմարությունը կթողնվի մարզպետարանի հայեցողությանը:
ԵԼՆԵԼՈՎ ՎԵՐԸ ՇԱՐԱԴՐՎԱԾԻՑ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԵՏևՅԱԼ ՊԱՏԿԵՐԸ
Բուժհաստատության Արծվանիստի բժշկական ամբուլատորիա Դպրաբակի բժշկական ամբուլատորիա (Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ, Կալավան, Այգուտ)
անվանումըԿառուցվածքային փոփոխությունները
Սպասվելիք արդյունքը
Սպասարկող բնակչության թիվը
Գավառի վարչատարածք
Գավառի պոլիկլինիկա
թողնել նույն կարգավիճակով
11 ընտանեկան բժշկի գրասենյակ
33694
Գավառի մանկական պոլիկլինիկա
միացնել մեծահասակների պոլիկլինիկային
19600
Սարուխանի բժշկական ամբուլատորիա (Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք)
թողնել նույն կարգավիճակով
6 ընտանեկան բժշկի գրասենյակ
13272
Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
3 ընտանեկան բժշկի գրասենյակ
6459
Նորատուսի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
3 ընտանեկան բժշկի գրասենյակ
6322
Գանձակի բժշկական ամբուլատորիա (Գանձակ, Ծաղկաշեն)
միացնել տարածքային պոլիկլինիկային
3 ընտանեկան բժշկի գրասենյակ
6128
Լճափի բժշկական ամբուլատորիա (Լճափ, Ծովազարդ, Հայրավանք)
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4125
Սևանի վարչատարածք
Սևանի պոլիկլինիկա
թողնել նույն կարգավիճակով
17 ընտանեկան բժշկի գրասենյակ
35527
Սևանի մանկական պոլիկլինիկա
միացնել մեծահասակների պոլիկլինիկային
--
23011
Լճաշենի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4255
Չկալովկայի բժշկական ամբուլատորիա Չկալովկա, Նորաշեն)
միացնել տարածքային պոլիկլինիկային
1 ընտանեկան բժշկի գրասենյակ
975
Դդմաշենի բժշկական ամբուլատորիա (Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք)
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
5250
Ծովագյուղի բժշկական ամբուլատորիա (Ծովագյուղ, Սեմյոնովկա)
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4258
Մարտունու վարչատարածք
Մարտունու պոլիկլինիկա
թողնել նույն կարգավիճակով
22 ընտանեկան բժշկի գրասենյակ
44386
Մարտունու մանկական պոլիկլինիկա
միացնել տարածքային պոլիկլինիկային
--
38211
Ծովինարի բժշկական ամբուլատորիա
միացնել Վարդենիկի առողջության կենտրոնին
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4812
Ն. Գետաշենի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
1 ընտանեկան բժշկի գրասենյակ
3176
Երանոսի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
5878
միացնել Վարդենիկի առողջության կենտրոնին
1 ընտանեկան բժշկի գրասենյակ
3007
Վ. Գետաշենի բժշկական ամբուլատորին
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4741
Զոլաքարի բժշկական ամբուլատորիա
միացնել Վարդենիկի առողջության կենտրոնին
3 ընտանեկան բժշկի գրասենյակ
6659
Գեղհովիտի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
3 ընտանեկան բժշկի գրասենյակ
6241
Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4450
Վաղաշենի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
3950
Վարդենիսի վարչատարածք
Վարդենիսի պոլիկլինիկա
թողնել նույն կարգավիճակով
13 ընտանեկան բժշկի գրասենյակ
27994
Վարդենիսի մանկական պոլիկլինիկա
միացնել մեծահասակների պոլիկլինիկային
26211
Ծովակի բժշկական ամբուլատորիա (Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր)
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4359
Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա
միացնել տարածքային պոլիկլինիկային
1 ընտանեկան բժշկի գրասենյակ
2271
Գեղամասարի բժշկական ամբուլատորիա (Գեղամասար, Արփունք, Ավազան, Արեգունի, Դարանակ, Ծափաթաղ, Նորակերտ)
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
3697
Մասրիկի բժշկական ամբուլատորիա (Մ. Մասրիկ, Փ. Մասրիկ, Կուտական, Տրետուք, Կախակն)
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
5219
Շատվանի բժշկական ամբուլատորիա (Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Սոթք, Կութ, Ազատ)
միացնել տարածքային պոլիկլինիկային
1 ընտանեկան բժշկի գրասենյակ
3576
Ճամբարակի վարչատարածք
Ճամբարակի պոլիկլինիկա
թողնել նույն կարգավիճակով
6 ընտանեկան բժշկի գրասենյակ
13452
թողնել նույն կարգավիճակով
1 ընտանեկան բժշկի գրասենյակ
2139
Շորժայի բժշկական ամբուլատորիա (Շորժա, Արտանիշ, Ջիլ, Աղբերք, Դրախտիկ)
միացնել տարածքային պոլիկլինիկային
2 ընտանեկան բժշկի գրասենյակ
4011
Ընդամենը
124 ընտանեկան բժշկի գրասենյակ
272433
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս Գեղարքունիքի մարզում գործում են` 5 հիվանդանոց, 2 ծննդատուն, 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 527 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը` 30% է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով:
Ծրագրի իրականացման ընթացքում Գեղարքունիքի մարզում ծրագրվում է`
● պահպանել գործող հիվանդանոցների թիվը
● հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն, որը կսպասարկի ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով):
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային համակարգը կներկայանա հետևյալ բուժհաստատություններով`
1. Գավառի վարչատարածք`
ա) Գավառ քաղաքում նախատեսվում է հիվանդանոցին միացնել «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ն` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով.
բ) հիվանդանոցում նախատեսվում է պահպանել մահճակալների թիվը, կատարել կառուցվածքային փոփոխություններ`
- միացնել թերապևտիկ, սրտաբանական և նևրոլոգիական բաժանմունքները
- միացնել վիրաբուժական և քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքները:
Արդյունքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ
● ընդհանուր վիրաբուժական
● մանկական
● ինֆեկցիոն
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
● արյան փոխներարկման կետը
● շտապ օգնության կայանը:
գ) Գավառ քաղաքի ծննդատունը թողնել ինքնուրույն կարգավիճակով` 40 մահճակալ հզորությամբ:
2. Սևանի վարչատարածք`
Սևան քաղաքում նախատեսվում է հիվանդանոցին միացնել «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ն` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով: Հիվանդանոցում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
- միացնել վիրաբուժական, ուռոլոգիական, տրավմատոլոգիական բաժանմունքները
- միացնել թերապևտիկ, նևրոլոգիական բաժանմունքները
- տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք առանձին մասնաշենքում գործող մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: Ազատված շենքն օտարել`
- հաշվի առնելով հիվանդանոցի առանձին շենքում գործող ինֆեկցիոն բաժանմունքի հակասանիտարական, անմխիթար վիճակը` բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք (առանձին մուտքի և ելքի պայմաններով)
- օտարել առանձին շենքում գործող խոհանոցը` 220 քմ տարածքով, քանի որ հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում գործում են բուֆետներ
- օտարել հականեխիչ կայանը (բաժանմունքներում տեղակայված են ավտոկլավներ), կաթսայատունը և լվացքատունը` 500 քմ ընդհանուր տարածքով:
Արդյունքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 130-ի փոխարեն): Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ
● ընդհանուր վիրաբուժական
● մանկաբարձագինեկոլոգիական
● ինֆեկցիոն
● մանկական
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
● շտապ օգնության ծառայությունը
● արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցի ներսում փոփոխությունների արդյունքում կազատվի 2956 քմ տարածք:
3. Մարտունու վարչատարածք`
Մարտունու հիվանդանոցում նախատեսվում է կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
- միացնել վիրաբուժական և տրավմատոլոգիական բաժանմունքները
- միացնել թերապևտիկ, սրտաբանական, նևրոլոգիական բաժանմունքները
- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը ծավալել ներկայիս ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի տարածքում
- միացնել հիվանդանոցի երկրորդ հարկում տեղակայված մեծահասակների և մանկական պոլիկլինիկաները: Հիվանդանոցի տարածքից հանել ոչ պետական բժշկական ուսումնարանը:
Արդյունքում կգործի մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ
● ընդհանուր վիրաբուժական
● ինֆեկցիոն
● մանկական
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
● շտապ օգնության ծառայությունը
● արյան փոխներարկման կետը:
Մարտունու ծննդատունը վերանորոգվել է «ԻԿՈՒ» իտալական կազմակերպության կողմից, գտնվում է գերազանց վիճակում: Հարկ է նշել, որ Մարտունիում գրանցվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը (մարզի մակարդակով), ուստի առաջարկվում է ծննդատունը թողնել առանձին կարգավիճակով` 25 մահճակալ հզորությամբ:
4. Վարդենիսի վարչատարածք`
Վարդենիս քաղաքում կգործի մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ
● ընդհանուր վիրաբուժական
● ինֆեկցիոն
● մանկական
● մանկաբարձագինեկոլոգիական
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
● շտապ օգնության ծառայությունը
● արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցային համալիրում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
- հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի մի թևը կտրամադրվի թերապևտիկ բաժանմունքին:
5. Ճամբարակի վարչատարածք`
Ճամբարակ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 50 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ
● ընդհանուր վիրաբուժական
● ինֆեկցիոն
● մանկական
● մանկաբարձագինեկոլոգիական
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
● շտապ օգնության ծառայությունը
● արյան փոխներարկման կետը:
Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.
Բուժհաստատության անվանումը |
Մահճակալների թիվը (2001 թ.) |
Գավառի հիվանդանոց (բաժանմունքներ) |
90 |
ընդհանուր վիրաբուժական |
30 |
ընդհանուր թերապևտիկ |
25 |
ինֆեկցիոն |
20 |
մանկական |
15 |
Գավառի ծննդատուն (բաժանմունքներ) |
40 |
մանկաբարձական |
25 |
գինեկոլոգիական |
15 |
Սևանի հիվանդանոց (բաժանմունք) |
90 |
ընդհանուր վիրաբուժական |
20 |
ընդհանուր թերապևտիկ |
20 |
ինֆեկցիոն |
10 |
մանկական |
10 |
մանկաբարձական | 15 |
գինեկոլոգիական | 15 |
Վերակենդանացման | 6 |
Վարդենիսի հիվանդանոց (բաժանմունքներ) | 60 |
ընդհանուր վիրաբուժական | 15 |
ընդհանուր թերապևտիկ | 15 |
ինֆեկցիոն | 5 |
մանկական | 10 |
մանկաբարձական | 10 |
գինեկոլոգիական | 5 |
Ճամբարակի հիվանդանոց (բաժանմունքներ) | 50 |
ընդհանուր վիրաբուժական | 15 |
ընդհանուր թերապևտիկ | 10 |
ինֆեկցիոն | 5 |
մանկական | 5 |
մանկաբարձական | 8 |
գինեկոլոգիական | 5 |
աբորտի | 2 |
Մարտունու հիվանդանոց (բաժանմունքներ) | 100 |
ընդհանուր թերապևտիկ | 20 |
ընդհանուր վիրաբուժական | 30 |
ինֆեկցիոն | 15 |
մանկական | 15 |
վերակենդանացման | 5 |
մանկաբարձագինեկոլոգիական | 20 |
Մարտունու ծննդատուն (բաժանմունքներ) | 25 |
ծննդաբերական | 15 |
գինեկոլոգիական | 10 |
Վարդենիկի առողջության կենտրոն | 14 |
ծննդաբերական | 4 |
մանկական | 5 |
թերապևտիկ | 5 |
Ընդամենը | 469 |
Օպտիմալացման արդյունքում Գեղարքունիքի մարզում մահճակալային ֆոնդը 517-ից կկրճատվի մինչև 469-ը և կազատվի 3656 քմ տարածք:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.02.2005, N 99-Ն | 03.03.2005, N 696 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|