Գլխավոր տեղեկություն
Համար
N 692
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2001-12.09.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.606
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.07.2003

040.0692.31.07.01

«Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ 
31 հուլիսի 2001 թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2001 թվականի N 692
քաղ. Երևան

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշելու և դրանք հիմնավորող տեղեկանքը տալու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու մասին գերատեսչական նորմատիվ ակտ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 31-ի N 692 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է հարկային մարմիններում հաշվառման կանգնած` ավելացված արժեքի հարկ վճարող համարվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` հարկ վճարող) կողմից իրականացված` ավելացված արժեքի հարկի (այսուհետև` ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) գծով հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծության որոշման, դրանք` հարկ վճարող անձանց այլ հարկային պարտավորություններից հաշվանցման (պակասեցման) կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասին հարկային մարմինների կողմից տեղեկանք (այսուհետև` տեղեկանք) տալու կարգը:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում (առևտրային կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման ժամանակ) հաշվանցման ենթակա և հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների տարբերությունը (գերազանցող գումարը) սույն կարգին համապատասխան հաշվանցվում (պակասեցվում) է անձի այլ հարկային պարտավորություններից կամ վերադարձվում է: Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորություններից հաշվանցման կամ վերադարձման ենթակա են`

ա) առևտրային կազմակերպությունների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումից, այդ թվում` պետության և երրորդ անձի հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումից (օտարումից) հետո` հաշվանցման ենթակա և հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների տարբերությունը (գերազանցող գումարը).

բ) անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների (առարկաների) մնացորդների մասով (այդ թվում` ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների) լրացուցիչ հարկային պարտավորություն առաջանալուց հետո)` հաշվանցման ենթակա և հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների տարբերությունը (գերազանցող գումարը):

3. Սույն կարգին համապատասխան` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման կամ վերադարձման ենթակա են ԱԱՀ-ի այն գումարները, որոնց` օրենքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) իրավունքն առաջացել է 2001 թվականի հունվարի 1-ից սկսած:

 

II. ԱԱՀ-Ի ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

4. Ձեռք բերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այսուհետև` ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարներ) դասվում (վերագրվում) են անձի կողմից իրականացված գործարքներին (այդ թվում` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող) ծախսերի դուրսգրման ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան:

5. ԱԱՀ վճարող անձինք ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն դասվող ձեռքբերումների գծով վարում են ԱԱՀ-ի գումարների առանձնացված հաշվառում: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն դասվում են`

ա) զրոյական դրույքաչափով հարկվող` ապրանքների մատակարարման գործարքների մասով, տվյալ ապրանքների ձեռքբերումները և դրանց արտահանման հետ կապված տեղափոխման, փաթեթավորման, պահպանման գծով ձեռքբերումները.

բ) զրոյական դրույքաչափով հարկվող` արտադրանքի մատակարարման գործարքների մասով, այդ արտադրանքի արտադրության համար անմիջականորեն օգտագործված հումքի և նյութերի, արտադրված ապրանքների արտահանման հետ կապված տեղափոխման, փաթեթավորման, պահպանման գծով ձեռքբերումները.

գ) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ձեռքբերումները:

6. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում դիմումի (N 1 ձևը կցվում է) հիման վրա, հարկ վճարող անձի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվում կամ վերադարձվում են մատակարարներին փաստացի վճարված (մասնակի վճարման դեպքում` վճարմանը համամասնորեն)`

ա) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն դասվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները.

բ) նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում իրականացված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն դասվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, եթե դրանք նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններից չեն հաշվանցվել կամ վերադարձվել: Եթե նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկ վճարողի դիմումի համաձայն կատարվել է այլ հարկային պարտավորություններից ԱԱՀ-ի գումարների մասնակի հաշվանցում կամ վերադարձ, ապա հաշվանցվում կամ վերադարձվում է ԱԱՀ-ի գումարների չհաշվանցված կամ չվերադարձված մասը:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում այլ հարկային պարտավորություններից հաշվանցվում կամ վերադարձվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն որոշվող գումարների հանրագումարը, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի գծով բյուջեից հաշվանցման (պակասեցման) ենթակա գումար:

Հարկ վճարող անձի 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած ԱԱՀ-ի հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարն այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվում կամ վերադարձվում է մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

7. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին դասվող` սույն կարգի 5-րդ կետում չնշված այլ ձեռքբերումների (այդ թվում` որպես հիմնական միջոց օգտագործելու համար ձեռք բերված ապրանքների, ոչ նյութական ակտիվների ընդհանուր տնտեսական ծախսերին վերաբերող և այլ ձեռքբերումների) գծով, մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվում կամ վերադարձվում են ընթացիկ տարվա արդյունքներով` սույն կարգի 9-րդ կետին համապատասխան:

8. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով անձի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարի առկայությունը հիմք չէ անձի այլ հարկային պարտավորությունները կատարված համարելու համար, եթե դրանք սույն կարգին համապատասխան չեն հաշվանցվել:

9. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ միաժամանակ այլ գործարքներ իրականացնելիս` տվյալ հաշվետու տարում կատարված ձեռքբերումների մասով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է ելնելով այդ հաշվետու տարում ԱԱՀ-ով հարկվող (ներառյալ` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի)` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների շրջանառության տեսակարար կշռից: Ընդ որում`

ա) ԱԱՀ-ով հարկվող ընդհանուր շրջանառության մեջ ԱԱՀ-ից ազատված և ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ չհանդիսացող գործարքների (ինչպես նաև այն գործարքների, որոնց վրա չի տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը) գծով իրացման շրջանառությունները չեն ներառվում.

բ) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեջ ԱԱՀ-ից ազատված, ԱԱՀ-ով չհարկվող և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքների մասով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները չեն ներառվում:

10. Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին չվերաբերող ձեռքբերումների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են տվյալ կամ հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից:

11. Սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գծով առաջացող հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողի կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

 III. ԱԱՀ-Ի ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու համար տեղեկանք տալու նպատակով հիմք է ընդունվում ԱԱՀ վճարող անձանց կողմից այդ գործարքների հետ կապված ձեռքբերումների մասով մատակարարներին վճարումը հաստատող փաստաթղթերը, իսկ ապրանքների արտահանման գործարքների մասով` նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով, և այդ ապրանքների նշանակման երկիր ներմուծումը հավաստող բեռնամաքսային հայտարարագրի պատճենը:

13. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում հաշվանցման ենթակա և հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների տարբերությունը (գերազանցող գումարը) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գումարներից պակասեցնելու կամ վերադարձնելու համար տեղեկանք տալու նպատակով ԱԱՀ վճարող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին դիմում են ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկը հանձնելուց հետո:

Այլ հարկային պարտավորությունների գումարներից պակասեցնելու կամ վերադարձնելու ենթակա ԱԱՀ-ի գումարները ճշտելու նպատակով հարկ վճարողը կարող է դիմումին կցել անհրաժեշտ սկզբնական փաստաթղթեր` դրա մասին համապատասխան նշում կատարելով դիմումում: Դիմումին այդ փաստաթղթերը չկցվելու դեպքում հարկ վճարողը դրանց ճշտումը կազմակերպում է դիմումում նշված հասցեում` դրա մասին համապատասխան նշում կատարելով դիմումում:

14. Հարկային մարմինները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի կողմից սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ներկայացված սկզբնական փաստաթղթերի հիման վրա, մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում են դիմումի ընդունման օրվա դրությամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարները, որի մասին կազմվում է փոխադարձ ստուգման ակտ:

15. Այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց` հաշվետու եռամսյակին նախորդող 4 եռամսյակների ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրացման շրջանառությունը կազմում է հարկվող ընդհանուր շրջանառության առնվազն 50 տոկոսը և որոնց այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման մասին վերջին դիմումում նշված տվյալների ճշգրտման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել, հարկային մարմիններն այդ անձանց այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հիմնավորվածությունը ճշգրտում են մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում` կիրառելով սկզբնական փաստաթղթերի ստուգման ընտրանքային ընթացակարգ:

16. Սույն կարգի 14-րդ կետում նշված փոխադարձ ակտի հիման վրա հարկային մարմինները հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի ճշտված գումարները սահմանված կարգով ուղղում են հարկ վճարողի նշած հարկատեսակի գծով հարկային պարտավորությունների մարմանը` պահպանելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված հարկային պարտավորությունների մարման կարգը:

17. Սույն կարգով սահմանված ձևի դիմում ներկայացնելու պահին հարկ վճարողի մոտ այլ հարկային պարտավորությունների բացակայության կամ սույն կարգի 16-րդ կետում նշված կարգով կատարված հաշվանցումների (բոլոր հարկային պարտավորությունների մարման) արդյունքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի մնացորդը հարկ վճարողի ցանկությամբ կարող է ուղղվել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների կամ այլ հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների մարմանը կամ վերադարձվել:

18. Սույն կարգի 9-րդ և 17-րդ կետերին համապատասխան որոշված ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերադարձման համար հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումում համապատասխան պահանջի առկայության դեպքում հարկային մարմինները լրացնում են տեղեկանք (N 2 ձևը կցվում է), որի մեկ օրինակը տրվում է հարկ վճարող անձին: Տեղեկանքը տրվում է սույն կարգի 14-րդ կետին համապատասխան փոխադարձ ստուգման ակտի կազմումից հետո` մինչև 10-օրյա ժամկետում:

19. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցումը կամ սույն կարգի 18-րդ կետում նշված տեղեկանքի հիման վրա վերադարձն իրականացվում է սահմանված ժամկետներում և կարգով:

20. Սույն կարգի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Ձև N 1

Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

_________________տարածքային

հարկային տեսչություն

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը)` այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման մասին

 

(ներկայացվում է նաև առևտրային կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում)

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը
               

2. Հաշվետու ժամանակաշրջանը  

տարի        ամիս       եռամսյակ  
3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը 4. Իրավաբանական անձի անվանումը
5. Հասցեն (բնակության կամ գտնվելու վայրը) 6. Աշխատանքային հեռախոսահամարը
տան հեռախոսահամարը

հազ. դրամ

7. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարը, այդ թվում`  

7.1. նախորդ ժամանակաշրջաններում իրականացված գործարքների մասով, եթե դրանց գծով այլ հարկային պարտավորության գումարներից հաշվանցում կամ վերադարձ չի կատարվել

 

7.2. հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքների մասով.

 
8. Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների և ծառայությունների շրջանառությունը  
9. Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների և ծառայությունների գծով հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը, այդ թվում`  

9.1. 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող

 

9.2. զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխան որոշված

 

 

Խնդրում եմ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարից մարել ստորև նշված հարկային պարտավորությունները

 

(լրացնել անհրաժեշտության դեպքում)

Հարկատեսակը

Մարման ենթակա գումարը
(հազ. դրամ)

   
   
   
   
   
   
Ընդամենը  

 

 Խնդրում եմ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունները մարելուց հետո հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարից

 

(լրացնել անհրաժեշտության դեպքում)

 

Գումարը
(հազ. դրամ)

ուղղել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում հարկային պարտավորությունների մարմանը  

 սահմանված կարգով վերադարձնել

 

Կից ներկայացնում եմ այլ հարկային պարտավորությունների գումարներից հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունն ապացուցող սկզբնական փաստաթղթերը` _________հատ: 

  Խնդրում եմ այլ հարկային պարտավորությունների գումարներից հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունն ապացուցող սկզբնական փաստաթղթերին ծանոթանալ սույն դիմումի 5-րդ կետում նշված հասցեում:

 

 

Հարկ վճարող (տնօրեն)

_______________
(ստորագրությունը)

____ ___________ 200  թ.

 

Հաշվապահ

_______________
(ստորագրությունը)

 

 Կ.Տ.

 

 

Ձև N 2

 

________________տարածքային
հարկային տեսչություն

 

Տեղեկանքի հերթական համարը______
___ ________200  թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասին

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը
               

2. Հաշվետու ժամանակաշրջանը  

տարի        ամիս       եռամսյակ  
3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը 4. Իրավաբանական անձի անվանումը
5. Հասցեն (բնակության կամ գտնվելու վայրը) 6. Աշխատանքային հեռախոսահամարը
տան հեռախոսահամարը
7. Բանկի անվանումը 8. Բանկային հաշվի համարը

 

Նախորդ և հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ենթակա է վերադարձման Գումարը
(հազ. դրամ) 
 
Գումարը (բառերով)

 

Վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը` հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա ճշգրտված է Տեսուչ
_____________________
(ստորագրությունը) (ազգանունը)

 

 

 

Տեղեկանքը հաստատված է 

Կ.Տ

Տարածքային հարկային տեսչության պետ
____________________________________
(ստորագրությունը) (ազգանունը)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.05.2003, N 653-Ն 05.07.2003, N 692
01.08.2002, N 1235-Ն 12.09.2002, N 692
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան