Գլխավոր տեղեկություն
Համար
N 203
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.01/29(204) Հոդ.203
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2002 թվականի N 203
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում գործող լեզվի պետական տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում գործող «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում գործող «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև՝ առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան