Գլխավոր տեղեկություն
Համար
N 625
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2001-23.02.2006)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2001 թվականի N 625

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գյումրի քաղաքում բնակչության սոցիալական սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սոցիալական ծառայությունների Գյումրու տարածքային կենտրոնը բաժանման ձևով վերակազմակերպել սոցիալական ծառայությունների Գյումրի-1 և Գյումրի-2 տարածքային կենտրոնների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`

«Գյումրիի

քաղ. Գյումրի» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գյումրի-1

Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական տարածքը

Գյումրի-2


Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածքը»:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում սոցիալական ծառայությունների Գյումրի-1 և Գյումրի-2 տարածքային կենտրոններում իրականացնել սույն որոշման կատարումն ապահովող միջոցառումներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ