Basic information
Number
N 704-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.09.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.09.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.09.2010
Effective date
03.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 704-Ա

 

ՄԱԿ-ի միջազգային առԵՎտրի իրավունքի հանձնաժողովում ԵՎ ՄԱԿ-ի միջազգային առԵՎտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 711-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանին որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ մասնակցել ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի նստաշրջաններին և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերի նիստերի աշխատանքներին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 24-ի «ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու և Տ. Բարսեղյանին Վիեննա գործուղելու մասին» N 711-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 2
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation