«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2002 թվականի N 192
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 871 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2001 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ձյան առատ տեղումների պատճառով անհնարին է եղել սահմանված ժամկետում իրականացնել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի «Որոտան-Արփա թունելի գլխամասային ջրընդունիչ կառուցվածքի վերականգնում» ենթաօբյեկտի վերգետնյա կառույցի վերականգնման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 871 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման 1-ին կետում «2001 թվականի դեկտեմբերի 1-ը» և «2002 թվականի ապրիլի 1-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «2002 թվականի մարտի 15-ը» և «2002 թվականի ապրիլի 30-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|