«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2002 թվականի N 97
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի N 826 և 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ սահմանված կարգի երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է փորձաքննության: Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համալիր փորձաքննության պարտադիր ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի շրջանակներում ընդգրկված հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը սահմանվում է համաձայն NN 1 և 2 հավելվածների»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|