040.0661.20.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 661
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն:
2. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր հանդիսացող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:
3. Սահմանել, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է «Ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո` «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը հանձնված գույքով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.07.2018, N 808-Ա | 24.07.2018, N 661 | |
29.09.2001, N 915 | 29.09.2001, N 661 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|