Գլխավոր տեղեկություն
Համար
N 653
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.570
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2001 թվականի N 653
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 235 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8. Ակնաբուժական հիվանդություններ Երևանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորք, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները Երևանի N 8 կլինիկական բուժմիավորում
ՀՀ մարզերը, Երևանի Կենտրոն, Նորք- Մարաշ, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն թաղային համայնքները Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 19-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան