Գլխավոր տեղեկություն
Համար
N 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.08.05/22(88) Հոդ.86
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2002 թվականի N 29
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.

«ե) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմինների միջև կնքված պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքների վերաբերյալ համապատասխան պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց՝ առանց պարտապանի համաձայնության»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը՝ մեկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի N 255 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա հաստատված՝ պետական պատվեր տեղադրող մարմնի և բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերում:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմիններին՝ երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան լրացում կատարել իրենց և բուժօգնություն իրականացվող կազմակերպությունների միջև կնքված պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների վերաբերյալ պայմանագրերում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան