Գլխավոր տեղեկություն
Համար
N 691
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2001-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.605
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2016

040.0691.31.07.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2001 թվականի N 691
քաղ. Երևան

 

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ 183 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԴՐԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև` պարտավորություններ) ուշացման դեպքում լիազոր մարմինները դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում դատարան` հարկ վճարողին կամ ապահովադրին (այսուհետև` պարտապան) անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չեն ներկայացնում հետևյալ դեպքերում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության է արժանացել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը, սահմանվել է պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակացույց, և պարտապանն իր պարտավորությունները կատարում է սահմանված ժամանակացույցին համապատասխան.

բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մասնավորեցման ժամկետում և այդ ժամկետում մասնավորեցման գործընթացի ավարտի դեպքում` նաև դրան հաջորդող 60 օրվա ընթացքում.

գ) պարտապանն ունի «Պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների մասով հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված և չվճարված տույժեր` պարտավորությունների այդ մասով:

2. Սահմանել, որ`

ա) պարտապանը միևնույն ժամկետանց պարտավորության մասով կարող է օգտվել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված բացառությունների միայն մեկ դեպքից.

բ) սույն որոշմամբ սահմանված կարգով անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չներկայացնելու բացառության դեպքի վերացումից հետո պարտավորություններ ունենալու դեպքում լիազոր մարմինները պարտապանին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները դատարան են ներկայացնում բացառության դեպքի վերացման պահից 10-օրյա ժամկետում: Մասնավորապես, սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված բացառության դեպքի վերացման դեպք է համարվում նաև սահմանված ժամանակացույցով նախատեսված վճարման ժամկետներից որևէ մեկի խախտումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան