Գլխավոր տեղեկություն
Համար
N 554
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.06/21(153) Հոդ.506
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հունիսի 2001 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2001 թվականի N 554
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 39, 40 և 41-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածի`

9-րդ կետում «երաժշտության հեղինակին 3   3» տողը փոխարինել «երաժշտության հեղինակին 9   3» տողով,

19-րդ կետում «5` ամբողջ ծրագրի համար» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` մեկ տարվա համար» բառերով,

23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«23. Սրճարաններում, ռեստորաններում, բարերում, պարահրապարակներում, ակումբներում, ցուցահանդեսներում, այլ հասարակական վայրերում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար

 

նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` մեկ տարվա համար».

 

24-րդ և 25-րդ կետերում «կատարելու» և «համախառն եկամտից» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգտագործելու» և «առևտրային գործունեությունից ստացված հասույթից» բառերով.

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունները վերարտադրելու, ձայնագրության օրինակները և տեսալսողական ստեղծագործությունները վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի».

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը`

ա) մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող «Հայհեղինակ» ընկերություն» հասարակական կազմակերպությանը փոխանցել գործակալությունում գոյություն ունեցող տվյալների բազան` հեղինակներին հասանելիք հոնորարների հավաքման, հաշվարկման, բաշխման և վճարման մասերով (քարտադարաններ, հեղինակների անձնական գործեր, ի պահ հանձնված ստեղծագործություններ և այլն)

բ) մինչև 2002 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գործակալության կանոնադրության մեջ, կառուցվածքում և աշխատողների թվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման

 

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

NN
ը/կ
Ստեղծագործության օգտագործման տեսակը Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը (տոկոս)
1. Մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունների վերարտադրություն 10` յուրաքանչյուր օրինակի բացթողման գնից, անկախ կրիչի վրա գրանցված ստեղծագործությունների թվից
2. Ձայնագրության օրինակների պատրաստում` անհատական պատվերով 10` օրինակների պատրաստման համար ստացված գումարից
3. Ձայնագրության օրինակը կամ տեսալսողական ստեղծագործությունը վարձույթով տալը 6` ստեղծագործության յուրաքանչյուր վարձույթից ստացված գումարից

 

Ծանոթագրություն:

Հեղինակային վարձատրության վճարողներ են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են ստեղծագործությունների (մեխանիկական) ձայնագրության միջոցով վերարտադրություն, վերարտադրված օրինակը կամ տեսալսողական ստեղծագործությունը տալիս են վարձույթով` բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան