Գլխավոր տեղեկություն
Համար
N 1322
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2002-01.05.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.04.21/8 Հոդ.1168
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2001 թվականի N 1322
քաղ. Երևան


ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության շենքերում տարածք զբաղեցնող մի շարք կազմակերպություններին (ցանկը կցվում է) իրենց կողմից զբաղեցրած տարածքները տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով` հինգ տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) երկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետում նշված ցանկում ընդգրկված կազմակերպությունների հետ կնքել տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր.

բ) նշված կազմակերպությունների հետ կնքել տարածքների սպասարկման պայմանագրեր` սահմանելով մեկ քառակուսի մետր տարածքի սպասարկման ամսական վարձը` 250 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2002 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ


NN
ը/կ
Անվանումը

Զբաղեցրած
մակերեսը
(քառ. մ)

Հարկը

1

2

3

4

Արշակունյաց 2ա    
1. «Թենիս-Ինֆո» թերթի
խմբագրություն» ՍՊԸ` «Թենիս-
Ինֆո» թերթ
80 1
2. «Անշլագ» շաբաթաթերթ» ՍՊԸ 12,8 2
3. «Գինդ-Տպարան» ՍՊԸ`
«Տպագրատուն-Գինդ» շաբաթաթերթ
60 2
4. «Հայտ լրատու» ՍՊԸ` «Հայտ
լրատու» շաբաթաթերթ
19,2 2
5. «Երևան» հեռուստաընկերություն»
ՓԲԸ
1171 2, 3, 4
6. «Նովոյե վրեմյա» օրաթերթի
խմբագրություն» ՍՊԸ
144 3
7. «Նե-Շիկնոտ» ՍՊԸ` «Նե» ամսաթերթ 64 3
8. «Իրավագետների և քաղաքագետների
միություն» հասարակական
կազմակերպություն` «Օրենք
և իշխանություն» ամսագիր
48 4
9. «Ավանգարդ-Տաթև» ՍՊԸ`
«Ավանգարդ» թերթ
110 4
10. «Արփ-ռադիո» ՓԲԸ 44 5
11. «ՏԻՎ» ՍՊԸ` «Հայաստան» թերթ 287 5
12. «Օրենք և իրականություն» ՍՊԸ`
«Օրենք և իրականություն»
իրավաբանական-գիտահանրամատչելի
հանդես
100 5
13. «Միր» միջպետական
ռադիոհեռուստաընկերության
Հայաստանի մասնաճյուղ» ՓԲԸ
430 6
14. «Գոլոս Արմենիի» ՍՊԸ`
«Գոլոս Արմենիի» թերթ
430 7
15. «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ` «Հայաստանի
ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագիր
64 8-րդ-ում` 32 քառ. մ
10-րդ-ում` 32 քառ. մ
16. Հայաստանի կոմունիստական
կուսակցություն`
«Պրավդա Արմենիի» թերթ
16 8
17. «Այբ» հեռուստախմբագրություն»
ՍՊԸ
64 8
18. «Էսքիզ ստուդիա» ՍՊԸ` «Գույն»
հեռուստաընկերության հիմնադիր
80 8
19. «Օգոստոսի 23 ազգային դաշինք
իրավապաշտպան միություն»
հասարակական կազմակերպություն`
«Զորավիգ» թերթ
48 8
20. «Հայաստանի Հանրապետություն-
Ռեսպուբլիկա Արմենիի» ՓԲԸ
160 9
21. «Դե-ֆակտո» ինֆորմացիոն
վերլուծական գործակալություն»
ՍՊԸ
84 9
22. «Հակաստվեր» իրավական
հասարակական կազմակերպություն`
«Մամուլն ընդդեմ կոռուպցիայի»
ամսագիր
16 9
23. «ԹՈՊ» լրատվական
գործակալություն» ՍՊԸ
32 9
24. Հայաստանում «Ուկրաինացիների
միություն» հասարակական
կազմակերպություն` «Դնիպրո-
Սլավուտիչ» թերթ
16 9
25. «Մամուլի ազգային ակումբ»
հասարակական կազմակերպություն
82 10
26. «Ֆեմիդա» հասարակական
իրավական կազմակերպություն`
«Մամուլ և իրավունք» ամսագիր
16 10
27. «Այ այսպես» ստուդիա» ՍՊԸ` «Այ
այսպես» ամսագրի խմբագրություն
84 10
28. «Պրիվլենդ» ՍՊԸ` «Մետրո»
շաբաթաթերթ
46 10
29. «Խոսք» թերթի խմբագրություն»
ՍՊԸ
16 10
30. «Տանիք» ՍՊԸ` «Ավանգարդ 21 դար»
թերթ
16 10
31. Ա. Հակոբյան Ա/Ձ` «Հրե գունդ» շաբաթաթերթ 16 10
32. «Արմինիուս» ՍՊԸ` «Եվրոպա» թերթ,
«Արմինիուս» լրատվական գործակալություն
48 10-րդ-ում` 16 քառ. մ
11-րդ-ում` 32 քառ. մ
33. «Կանչ» մանկապատանեկան թերթի
խմբագրություն» ՍՊԸ
155 11
34. «Թեղուտհրատ» ՍՊԸ` «Ճիչ» թերթ 50 11
35. «Արմինկո» ՍՊԸ` «Արմինկո» թերթ 100 11-րդ-ում` 84 քառ. մ
12-րդ-ում` 16 քառ. մ
36. Հայաստանի կոմունիստական
կուսակցություն` «Հայաստանի
կոմունիստ» թերթ
32 12
37. «Եզդիների ձայն» ՍՊԸ` «Եզդի
խանա» թերթ
16 12
38. «Ավտոբան» թերթի խմբագրություն»
ՍՊԸ
16 12
39. «Էպոխա» ինֆորմացիոն
վերլուծական տեղեկագիր» ՍՊԸ
16 12
40. «Ոզնի» երգիծաթերթ» ՍՊԸ 80 12
41. «Ժամանակի ուղեկից» ՍՊԸ`
«Ժամանակի ուղեկից» թերթ
32 12
42. «Ռյա-Թազա» թերթի
խմբագրություն» ՍՊԸ
62 12
43. «Ժամանակ» ՍՊԸ` «Ժամանակ»
թերթ
109 13
44. «Թի-Վի-Ռ» ՍՊԸ` «Թի-Վի-Ռ» հանդես 32 13
45. «Այբ-Սե» ՍՊԸ` «Տեսական և
գործնական կառավարում»
ամսագիր
48 13
46. «Այո-պրես» խմբագրություն» ՍՊԸ`
«Այո» շաբաթաթերթ
32 13
47. «Ա. Բարիշյան» ՍՊԸ` «Արմեդիա»
ամսաթերթ
16 13
48. «Հայաստան» ՓԲԸ` «Հայաստանի
Հանրապետություն» օրաթերթ
533 13-րդ-ում` 103 քառ.մ
14-րդ-ում` 430 քառ.մ
49. «Կայմ» հեռուստաընկերություն 32 15
50. «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ 265,3 15
  Իսահակյան 28    
51. «Հայաստան» հրատարակչություն» ՓԲԸ 256 1
52. Կենտրոն համայնքի վետերանների խորհուրդ 23,2 1
53. «Գրահրատարակիչների ազգային
միություն» իրավաբանական
անձանց միություն
23 1
54. «Հայաստան» հրատարակչություն»
ՓԲԸ` «Գրական Հայրենիք»
ամսաթերթ
51.2 1
55. «Առավոտ» բարեգործական
հասարակական կազմակերպություն
48 2
56. «Աջենսի օֆ ռեյտինգ, մարքեթինգ
ինֆորմեյշն» ՍՊԸ` «ԱՐՄԻՆՖՈ»
լրատվական գործակալություն
138 2
57. «Լույս» հրատարակչություն» ՓԲԸ 311 2
58. «Ինտերսերվիս» ՍՊԸ`
«Երիտասարդության ձայն» թերթ
83 3
59. «Անահիտ» հրատարակչություն» ՓԲԸ 120 3
60. «Նոյյան տապան» ՍՊԸ 372 1-ին-ում` 182 քառ.մ
3-րդ-ում` 190 քառ.մ
61. «Արմենպրես» լրատվական գործակալություն»
ՓԲԸ
1060 1-ին-ում` 340 քառ.մ
4-րդ-ում` 720 քառ.մ
62. «Հայագիտական բարեգործական
ընկերություն» հասարակական
կազմակերպություն` «Հայագիտության
աշխարհ» ամսաթերթ
72 2
  Կիևյան 16    
63. «Շանթ» ՍՊԸ` «Շանթ»
հեռուստաընկերություն
500 10
 

Փավստոս Բուզանդի 1/3

   
64. «Առկա» լրատվական գործակալություն» ՍՊԸ 103 6
  Ն. Զարյան 22    
65. «Դելովոյ էքսպրես» ՍՊԸ` «Դելովոյ
էքսպրես» շաբաթաթերթ
36 8
  Հանրապետության 47    
66. «Ազգ» օրաթերթ» ՍՊԸ` «Ազգ» օրաթերթ 215 3

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան