Գլխավոր տեղեկություն
Համար
N 655
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2001-01.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.572
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2010

040.0655.19.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2001 թվականի N 655
քաղ. Երևան

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցող անձանց փախստականի կարգավիճակ տալու կամ մերժելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգը (կցվում է):

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 19-ի N 655 որոշմամբ

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու կարգը:

2. Համաձայն «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձին, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից:

3. Օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին, որը դիմել է կամ մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն (այսուհետև` վարչություն) փախստականի կարգավիճակ ստանալու համար փախստականի կարգավիճակ տալու հարցի քննարկումն սկսելու հիմք է հանդիսանում նրա գրավոր դիմումը:

 

II. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Անձը, որը Հայաստանի Հանրապետության տարածք մուտք է գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և մտադիր է հայցել փախստականի կարգավիճակ, 10-օրյա ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում վարչություն` փախստականի կարգավիճակ ստանալու համար: Դիմումի ձևը սահմանում է վարչությունը:

5. Անձը, որը չունի Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվություն և Հայաստանի Հանրապետություն է եկել այնպիսի պետությունից, որտեղ իր նկատմամբ կան «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված պայմանները, Հայաստանի Հանրապետության սահմանակետում ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում փախստականի կարգավիճակ հայցելու իր մտադրության մասին պետք է հայտնի սահմանապահ ծառայությանը կամ ներքին գործերի համապատասխան մարմին: Սահմանապահ ծառայությունը կամ ներքին գործերի համապատասխան մարմինը պետք է իրեն դիմած փախստականի կարգավիճակ հայցողի մասին անհապաղ հայտնի վարչություն: Փախստականի կարգավիճակ հայցողի մասին տեղեկություն ստանալու պահից նրա հարցով զբաղվելու պարտականությունն ամբողջությամբ անցնում է վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվություն չունենալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցողի մասին սահմանակետում վարչություն ներկայացված դիմումը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցողին անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Սահմանակետում վարչության ներկայացուցիչը փախստականի կարգավիճակ հայցողի դիմումի պատճենը թողնում է սահմանապահ ծառայության և ներքին գործերի համապատասխան մարմնի ներկայացուցիչներին: Սահմանակետում, ինչպես նաև վարչությունում, փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկմանը կարող է մասնակցել նաև ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աշխատողը:

7. Փախստականի կարգավիճակ հայցելու մասին դիմումին պետք է կցվեն փաստաթղթեր, որոնք հաստատում են դիմողի անձը, ինչպես նաև կարող են ծառայել որպես ապացույց` փախստականի կարգավիճակ ստանալու համար:

8. Այն դեպքում, երբ փախստականի կարգավիճակ հայցողի մոտ բացակայում են անձը հաստատող փաստաթղթերը, վարչությունը նրա անձը ճշտելու նպատակով ծառայողական հարցմամբ դիմում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և այլ իրավասու մարմիններին:

9. Փախստականի կարգավիճակ հայցողը ձեռագիր լրացնում է հարցաթերթիկ, որտեղ շարադրում է հիմնական տեղեկություններ այն հանգամանքների մասին, որոնք ստիպել էին նրան հեռանալ իր քաղաքացիության կամ հիմնական բնակության վայրի պետությունից: Փախստականի կարգավիճակ հայցողի գրաճանաչ չլինելու դեպքում հարցաթերթիկը լրացվում է վարչության աշխատողի կողմից: Հարցաթերթիկի ձևը հաստատում է վարչությունը:

10. Դիմումը և կից փաստաթղթերը սահմանված կարգով գրանցվում են վարչությունում: Փախստականի կարգավիճակ հայցողին սահմանված կարգով տրվում է փախստականի կարգավիճակ հայցողի վկայական: Փախստականի կարգավիճակ հայցողը սահմանված կարգով հաշվառվում է ներքին գործերի մարմիններում:

11. Անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու և փաստաթղթային ստուգումներ անցկացնելու համար վարչությունը փախստականի կարգավիճակ հայցողին սահմանված կարգով տեղավորում է հատուկ կացարանում: Հատուկ կացարանում բնակության հիմք է հանդիսանում վարչության կողմից տրված ուղեգիրը (N 1 ձևը կցվում է):

12. Փախստականի կարգավիճակ հայցողին բացատրվում է նրա դիմումի վերաբերյալ որոշման ընդունման կարգը, իրավունքները և պարտականությունները:

 

III. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Փախստականի կարգավիճակ հայցողի անձնական գործը` դիմումի գրանցումից մինչև վերջնական որոշման ընդունումը, որպես կանոն, քննարկում է վարչության աշխատողներից մեկը: Նա ստանում է փախստականի կարգավիճակ հայցողի տված տեղեկատվության հավաստիությունն ու ամբողջականությունը և տալիս գրավոր եզրակացություն փախստականի կարգավիճակ հայցողին փախստականի կարգավիճակ տալու հնարավորության մասին:

14. Փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումը գրանցելուց հետո փախստականի կարգավիճակ հայցողի հետ ոչ ուշ, քան 7 օր հետո անցկացվում է հարցազրույց, որի մասին նրան նախապես տեղեկացվում է: Հարցազրույցն անցկացվում է փախստականի կարգավիճակ հայցողի հաղորդած փաստերի հավաստիության և ապացույցների գնահատման համար տեղեկություններ ձեռք բերելու նպատակով: Հարցազրույցի ժամանակ հարցազրույց անցկացնողը լրացնում է հաշվառման թերթիկ (N 2 ձևը կցվում է):

15. Հարցազրույցն անցկացնողը, անհրաժեշտության դեպքում, իրավունք ունի օգտվելու թարգմանչի ծառայություններից:

16. Փախստականի կարգավիճակ հայցողի հաղորդած տեղեկատվության ոչ հավաստիության, սպառիչ չլինելու փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու դեպքում վարչությունը համապատասխան հարցմամբ դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ներքին գործերի մարմիններին, այլ կազմակերպությունների:

17. Փախստականի կարգավիճակ հայցողի դիմումը գրանցվում է առանձին գրանցամատյանում և նրա անձնական գործը, մինչև վերջնական որոշման ընդունումը, պահվում է գործը քննարկող վարչության աշխատողի մոտ: Դիմումի գրանցման կարգը սահմանում է վարչությունը:

 

IV. ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

18. Վարչությունը որոշում է ընդունում փախստականի կարգավիճակ հայցողին փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու վերաբերյալ, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նրան: Փախստականի կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է վարչության պետի կողմից ոչ ուշ, քան դիմումը գրանցվելուց հետո մեկամսյա, իսկ լրացուցիչ ուսումնասիրության պահանջի դեպքում` 3-ամսյա ժամկետում:

19. Փախստականի կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է վարչության աշխատողի գրավոր եզրակացության հիման վրա, որը կատարվում է բոլոր փաստաթղթերի մանրամասն քննարկումից, փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմում ներկայացրած անձի հաղորդած փաստերի ստուգումից հետո: Վարչությունը փախստականի կարգավիճակ տալու որոշման մասին մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

20. Անձին, որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական, տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական ու ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերը և դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 695 որոշմամբ սահմանված նմուշի փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ:

 21. Փախստականն իրավունք ունի ժամանակավոր բնակության համար ընտրելու վարչության կողմից առաջարկվող ժամանակավոր կացարան: Ժամանակավոր կացարանում բնակության և ներքին գործերի մարմիններում հաշվառման հիմք է հանդիսանում վարչության կողմից տրված ուղեգիրը (N 3 ձևը կցվում է):

22. Փախստականի անձնական գործը օրենքով սահմանված կարգով պահվում է վարչության արխիվում:

 

V. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

23. Անձին Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ չի տրվում «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:

24. Փախստականի կարգավիճակ ստանալու դիմումի մերժման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի կողմից` գործը վարող վարչության աշխատողի գրավոր եզրակացության հիման վրա:

25. Փախստականի կարգավիճակ հայցողին տրվում է տեղեկանք փախստականի կարգավիճակ ստանալու դիմումի մերժման մասին (N 4 ձևը կցվում է), իսկ նախկինում տրված փախստականի կարգավիճակ հայցողի վկայականը հետ է վերցվում:

Վարչությունը փախստականի կարգավիճակ ստանալու դիմումի մերժման որոշման մասին մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

26. Փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին և դատական կարգով` մեկամսյա ժամկետում:

27. Անձը, որի փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումը մերժվել է (ներառյալ բողոքարկման գործընթացի ավարտը), պարտավոր է վերջնական մերժում ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կամավոր դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, եթե վարչության կողմից նման պահանջ է ներկայացվել:

28. Անձը, որի փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումը վերջնական մերժվել է և նա հրաժարվում է սահմանված ժամկետում կամավոր մեկնել, Հայաստանի Հանրապետությունից վտարվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

_____________ 2001 թ.

N _____

  

Հատուկ կացարանի տնօրեն

պրն ______________

 

ՈՒՂԵԳԻՐ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ

 

Տրվում է____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

այն մասին, որ նա և նրա ընտանիքի անդամներ_______________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

ուղարկվում են բնակության Հայաստանի Հանրապետությունում փախստականի

կարգավիճակ հայցող անձանց համար նախատեսված հատուկ կացարան` հետևյալ

հասցեով_______________________________________________

Վարչության պետ _________________________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

լուսանկար
/4x6/

Գործ _____________________
Հերթական համար _____________
Հաշվառման ամսաթիվը __________

 

I. Փախստականի կարգավիճակ հայցողի տվյալները

 

1. Ազգանունը ___________________________________________

2. Անունը______________________________________________

3. Հայրանունը ___________________________________________

4. Սեռը`    արական

 իգական

5. Ծննդյան տարեթիվը (օրը, ամիսը, տարին)_________________________

6. Ծննդավայրը (երկիրը, մարզը, շրջանը, քաղաքը, գյուղը)________________

 ____________________________________________________

7. Քաղաքացիությունը ______________________________________

8. Վերջին մշտական բնակության վայրի երկիրը և հասցեն_________________

 ____________________________________________________

9. Որտեղից է ժամանել Հայաստանի Հանրապետություն (երկիրը և հասցեն, որտեղ

բնակվել է մինչև ժամանելը)___________________________________

 ____________________________________________________

10. Ազգությունը__________________________________________

11. Հավատքը____________________________________________

12. Ընտանեկան դրությունը` ամուսնացած

չամուսնացած

ամուսնալուծված

այրի

13. Ընտանիքի կազմը (ամուսինը, կինը) ___________________________

14. Անչափահաս երեխաների թիվը և տարիքը ________________________

15. Ընտանիքի քանի՞ անդամ է մնացել ելքի երկրում ___________________

 ____________________________________________________

16. Կրթությունը`

  կրթություն չունի
տարրական
ընդհանուր միջնակարգ
միջին մասնագիտական
թերի բարձրագույն
բարձրագույն
  նախնական մասնագիտական գիտական աստիճանը

17. Ի՞նչ մասնագիտությունների եք տիրապետում______________________

18. Ի՞նչ լեզուների է տիրապետում (ազատ, կարդում և հաղորդակցվում, կարդում և

թարգմանում է բառարանի օգնությամբ)____________________________

 ____________________________________________________

19. Վերջին 10 տարում որպես ինչ է աշխատել ________________________

 ____________________________________________________

20. Աշխատու՞մ է ներկայումս, որտե՞ղ, որքա՞ն ժամանակ, որպես ի՞նչ _________

 ____________________________________________________

21. Հիվանդացե՞լ է վիրուսային հիվանդություններով`

այո, ոչ

22. Ի՞նչ հիվանդություն ունի ներկայումս___________________________

II. Մշտական բնակության վայրից մեկնումը

1. Փաստաթղթերի առկայությունը`

անձնագիր

ճամփորդական փաստաթուղթ

վարորդական իրավունք

այլ

2. Վերջին բնակության վայրից ելքի ամսաթիվը _______________________

3. Ելքի թույլտվության իրավունք ունեցե՞լ է`

այո, ոչ

III. Մուտքը Հայաստանի Հանրապետություն

1. Սահմանի հատման վայրը և ամսաթիվը___________________________

2. Ի՞նչ տրանսպորտային միջոց է օգտագործել`

երկաթուղային

օդային

ավտոմոբիլային

այլ

3. Սահմանը հատել է`

օրինական

անօրինական

4. Ի՞նչ փաստաթղթի հիման վրա է ժամանել`

տուրիստական ուղեգիր

կարճաժամկետ հրավեր

երկարաժամկետ հրավեր

ճամփորդական փաստաթուղթ

առանց փաստաթղթի

այլ

5. Հայաստանի Հանրապետությունում բնակվում է`

ազգականների մոտ

ծանոթների մոտ

հյուրանոցում

վարձակալությամբ

բնակության վայր չունի

6. Ժամանումից հետո գրանցվե՞լ է արդյոք քաղաքացիության երկրի դեսպանատանը, հյուպատոսարանում, ներկայացուցչությունում`

այո, ոչ

7. Համապատասխան պայմանների առկայության դեպքում մտադի՞ր է վերադառնալ մշտական բնակության երկիրը`

այո, ոչ

IV. Վերջին մշտական բնակության երկրից ելքի դրդապատճառը

1. Կա՞ն արդյոք փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա նկատմամբ հետապնդման կամ հետապնդման վտանգի փաստերը`

այո, ոչ

2. Վերջին բնակության երկրում որևէ կազմակերպության անդամությունը`

քաղաքական

կրոնական

զինվորական

հասարակական

3. Նրա նկատմամբ գործադրվե՞լ է ֆիզիկական ուժ` կապված ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների հետ`

այո, ոչ

4. Նրա նկատմամբ կիրառվե՞լ են վարչական միջոցներ`

այո, ոչ

5. Զինվորական դրությունը`

զինապարտ

ոչ զինապարտ

6. Եթե զինապարտ է, ապա`

անցել է պարտադիր զինծառայություն

չի անցել պարտադիր զինծառայություն

Հարցազրույցը վարող աշխատող` ________________________________

Թարգմանիչ` ____________________________________________

 

 

___________ 2001 թ.

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

փախստականի կարգավիճակ տալու հարցի մասին

 

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________
____________________________________________________ 
____________________________________________________

Փախստականի կարգավիճակ տալու մասին որոշումը ____________________

 ____________________________________________________

 ____________________________________________________

 

 ______________ 2001 թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

_____________ 2001 թ.

N _____

 

Ժամանակավոր կացարանի տնօրեն

______________________

______________________

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ժամանակավոր կացարանում տեղավորելու

 

N _____

 

Տրվում է փախստական ______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

այն մասին, որ նա (և նրա ընտանիքի անդամները) _____________________

 ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 ____________________________________________________

ծննդյան թիվը,

 ____________________________________________________

ազգակցական կապը)

 ____________________________________________________

 ____________________________________________________

 ____________________________________________________

ուղարկվում է (են) բնակության_________________________________

 ____________________________________________________

(ժամանակավոր կացարանի անվանումը և հասցեն)

 

Վարչության պետ _________________________________________

(ազգանունը և ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

_____________ 2001 թ.

N _____

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը մերժելու մասին

 

Հարգելի պարոն (տիկին) _____________________________________

              (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հայտնում ենք, որ համաձայն «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված-ի` Ձեր փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը մերժվել է:

 

Որոշում N _____    ________________ 2001 թ.

 

Վարչության պետ__________________________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.