Գլխավոր տեղեկություն
Համար
N 1287
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/29(401) Հոդ.46
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2001 թվականի N 1287
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 740 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ու ֆինանսական հաշվետվությունների միասնական համակարգ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 2-ի N 729 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման 7-րդ կետում`

ա) «ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունները» բառերը փոխարինել «իրավաբանական անձինք, օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները», իսկ «սկսած» բառը` «ընդ որում» բառերով.

բ) «գ» ենթակետում «սույն կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված» բառերը փոխարինել «մյուս բոլոր առևտրային» բառերով.

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը` բոլոր ոչ առևտրային կազմակերպությունները և օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան