Համաձայնեցված է |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) N 7 հավելվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի համաձայն արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը:
Օրենքի N 7 հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:
Օրենքի N 8 հավելվածի 13-րդ կետի 13-րդ ենթակետի համաձայն՝ արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են՝ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար` աշխատողների թիվը:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով պաշտոնապես պարզաբանում եմ.
Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնուրույնաբար (առանց այլ աշխատողների) անշարժ գույքի առուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճարի հաշվարկման համար ելակետային տվյալը որոշելիս անհատ ձեռնարկատերը համարվում է մեկ աշխատող:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|