«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2001 թվականի N 1171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 921 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության նախաձեռնությունը և Հայ օգնության ֆոնդի` Վանաձոր քաղաքի «Առվակներ» պանսիոնատի շենքում տեղակայված «Հույս» ծերանոցի հետագա շահագործման, կառավարման ու տնօրինման պատասխանատվությունն ստանձնելու պատրաստակամությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի տարեցների տուն» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 921 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից: