«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2001 թվականի N 1096
քաղ. Երևան
«ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ «ԴԻԱՏՈՄԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 91056 հազ. դրամ, որը համապատասխանում է 91056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2. Մասնավորեցման ենթակա «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 72845 հազ. դրամ է, որը համապատասխանում է 72845 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` Աշոտ Բաղդասարյանին (անձնագիր` AA 05089073, տրված 01.08.1996.004-ի կողմից, հասցեն` քաղ. Երևան, Խանջյան 31ա, բն. 37) (այսուհետև` գնորդ):
4. Սահմանել մասնավորեցման ենթակա «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 18211 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 25 տոկոսին:
5. Բաժնետոմսերի վաճառքի գումարը գնորդի կողմից վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից մեկամսյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին պայմանագիր կնքել գնորդի հետ:
7. «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 8064 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` |
101 հազ. դրամ. |
կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` |
1730 հազ. դրամ. |
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` |
5788 հազ. դրամ. |
նպատակային ֆինանսավորում և մուտքեր` |
5 հազ. դրամ |
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` |
440 հազ. դրամ: |
9. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`
ա) ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո առաջիկա երեք տարվա ընթացքում` գործարանի վերագործարկման, արտադրական տեխնոլոգիաների արդիականացման, ինչպես նաև առաջնահերթ էկոլոգիական խնդիրների լուծման նպատակով առաջին տարում` ներդնել 8,0 մլն դրամ, երկրորդ տարում` 10,0 մլն դրամ, երրորդ տարում` 12,0 մլն դրամ.
բ) սոցիալական երաշխիքների համար ընկերության վերագործարկումից հետո ստեղծել 46 աշխատատեղ` բանվորական անձնակազմի 25,0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
10. Արարատի մարզպետին` «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո` 20-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածին համապատասխան, ապահովել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակների, ինչպես նաև կնքել համապատասխան պայմանագրեր օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման ու օգտագործման մասին:
12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|