ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2010 թվականի N 1027-Ն
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման 2011 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՏ. Սարգսյան 
 
 
2010 թ. օգոստոսի 21
Երևան  
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1027-Ն որոշման  | 
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
| 
 NN  | 
 Միջոցառումը  | 
 Նպատակը  | 
 Կատարողը  | 
 Ժամկետը  | 
 Ֆինանսական աղբյուրը և ծավալը  | 
 Ծանոթագրություն  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
| 
 1.  | 
 Ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող անտիպ նյութերի և գիտական ուսումնասիրությունների հրատարակում  | 
 ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տեխնիկական և գեղարվեստական գիտությունների խթանում, գիտահետազոտական մեթոդաբանությունների մշակում` ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես, վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործընթացի արդյունավետության նպատակով  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ հոդվածի «գ» կետի ու 14-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան  | 
| 
 2.  | 
 Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության մասնագետ-կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորում  | 
 ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտը համապատասխան կադրերով ապահովում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 11-րդ կետերի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, 14-րդ հոդվածի և Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգի 5-րդ բաժնի 12-րդ կետի պահանջներին համապատասխան  | 
| 
 3.  | 
 Ժողովրդական արհեստագործներին պետական աջակցության տրամադրում երաժշտական գործիքների պատրաստման հմտությունների և կիրառման ավանդական ձևերի փոխանցման նպատակով  | 
 վարպետների գործունեության շարունակականության ապահովում, կարողությունների (վարպետ-աշակերտ) ու հմտությունների փոխանցում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, 1-ին հոդվածի «ա» կետի, 11-րդ հոդվածի «ա» կետի, 14-րդ հոդվածի և Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգի 4-րդ բաժնի 3-րդ կետի պահանջներին համապատասխան  | 
| 
 4.  | 
 Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում` գիտաճանաչողական ֆիլմերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման միջոցով  | 
 հանրության լայն խավերի մեջ գեղագիտական ճաշակի ձևավորման, ազգային ավանդական արժեքների վերաարժևորման և կիրառման վերաբերյալ քարոզչության իրականացում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ, 12-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան  | 
| 
 5.  | 
 Ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող առանձին կայքերի ստեղծում ու տեղակայում համացանցում և պարբերաբար նյութերի համալրում  | 
 հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում, տեղեկույթի տարածում, տարբեր արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի «բ» կետի ու 13-րդ հոդվածի «դ» կետի պահանջներին համապատասխան  | 
| 
 6.  | 
 Արխիվներում, գիտական և մշակութային կազմակերպություններում պահվող գրառված, տեսագրված նյութերի թվայնացում  | 
 հավաքված նյութերի պահպանության և հետագա կիրառության ապահովում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ և 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան  | 
| 
 7.  | 
 Ազգային խաղերի մրցույթների կազմակերպում  | 
 մատաղ սերնդի ֆիզիկական և բարոյավարքագծային դաստիարակության, ազգային ավանդույթների և սկզբունքների վերհանում և դրանց կիրառման համար նպաստավոր պայմանների ապահովում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 14-րդ հոդվածների պահանջներին համապատասխան  | 
| 
 8.  | 
 Ազգային ինքնության, «Սասնա ծռեր» էպոսի և ազգային էպիքական ժառանգության պահպանության ու հանրահռչակման նպատակային ծրագրերի իրականացում  | 
 ազգային ինքնության վերազարթոնքի, սեփական պատմական անցյալի ամբողջական պատկերի ստեղծման համար նպաստավոր պայմանների ապահովում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան  | 
| 
 9.  | 
 Ոչ նյութական մշակութային ժառանգության նյութերի ուսումնասիրման, հրատարակման և հանրահռչակման գործառույթներ իրագործող գիտական և մշակութային կազմակերպություններին, արշավախմբերին պետական աջակցության տրամադրում  | 
 ոչ նյութական մշակութային արժեքների համալրում, գիտական ուսումնասիրությունների ապահովում, ցանկերի ճշգրտում, հավաքված նյութերի հանրահռչակում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ ու 14-րդ հոդվածների պահանջներին համապատասխան  | 
| 
 10.  | 
 Ազգային տարրերով ժամանակակից հագուստների էսքիզների մրցույթների կազմակերպում  | 
 ազգային տարրերով արդի հայկական զգեստաձևավորման գործընթացի զարգացման խթանում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան  | 
| 
 11.  | 
 Բանասացների բարբառային կատարումների փառատոների կազմակերպում, լավագույն կատարումների տեսահոլովակների պատրաստում  | 
 ազգային էպիքական ժառանգության և հեքիաթասացության մշակույթի պահպանություն և հանրահռչակում  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2011 թ., շարունա-կական  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 11-րդ ու 13-րդ հոդվածների պահանջներին համապատասխան  | 
| 
 Ընդամենը  | 
 38500,0  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|