Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.16/22(321) Հոդ.979
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2001 թվականի N 1167
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 08 ենթախմբի «2. Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված հատկացումները պակասեցնել 16326.0 հազար դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումները` համաձայն հավելվածի:

2. «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2001 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 16326.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 28-ի N 1167 որոշման


Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազար դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային  ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ  օրենքի N1 հավելված (պակասեցում) ՀՀ կառավարության 2001 թ. հունվարի
30-ի N 68 որոշման
N 5 հավելված
4-րդ եռամսյակ
1 2 3 4 5
04 08 2. Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների պահպանում -16326.0   -16326.0
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն -16326.0 -16326.0
    այդ թվում՝    
    Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ   -4713.0   -4713.0
    - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ -3120.0 -3120.0
    - գրասենյակային ապրանքներ և նյութեր -160.0 -160.0
    - փափուկ գույք և հանդերձանք -1321.0 -1321.0
    Տրանսպորտային ծառայությունների վճարներ -125.0 -125.0
    Կապի ծառայությունների վճարներ -78.0 -78.0
    -Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր -6000.0 -6000.0
    Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր -634.0 -634.0
    Այլ կոմունալ ծախսեր -175.0 -175.0
         
14 06 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 16326.0 16326.0
    ՀՀ կառավարություն 16326.0 16326.0
    այդ թվում՝    
    Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ 16326.0 16326.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան