Գլխավոր տեղեկություն
Համար
N 442
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.431
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2001 թվականի N 442

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 165-րդ կետում «2001 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան