Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.08.01/24(468)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.07.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հուլիսի 2013 թ.

N 4

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի կիրառման առանձին հարցերի վերաբերյալ (բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման մասով)

 

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Եթե բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, կամ տվյալ լիցենզավորված անձն այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն կարող է իրականացնել միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում:

Սույն մասի պահանջների խախտմամբ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում»:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա»:

Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում մարզերի բժշկական կենտրոնների կամ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ գյուղական առողջության կենտրոնների կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը, որպես տվյալ բժշկական հաստատությունների կառուցվածքային միավորներ, պետք է ունենան առանձին լիցենզիա, թե ոչ:

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը կարգավորում է լիցենզավորված անձի կողմից այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները, մինչդեռ մարզային բժշկական կենտրոնների կամ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ գյուղական առողջության կենտրոնների բուժակ-մանկաբարձական կետերում ծավալվող գործունեությունը նոր վայրում իրականացվող գործունեություն չի կարող համարվել` հաշվի առնելով, որ այդ գործունեությունը ծավալվել է բժշկական կենտրոնների կամ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ գյուղական առողջության կենտրոնների գործունեության սկսման հետ միաժամանակ: Բացի այդ, մարզերի բժշկական կենտրոնների կամ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ գյուղական առողջության կենտրոնների կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը առողջության առաջնային պահպանման ոլորտում նախաբժշկական օգնություն տրամադրող կառուցվածքային ստորաբաժանումներ են, որոնք ինքնուրույն գործունեություն չեն ծավալում, որոնց կողմից տրամադրվող ծառայությունները համակարգվում և ուղղորդվում են լիցենզավորված բժշկական կենտրոնների կամ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ գյուղական առողջության կենտրոնների բժիշկ-թերապևտների կամ ընտանեկան բժիշկների կողմից և մասնագիտական պարտականությունների իրականացման մասով հաշվետու են նրանց:

 Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ բուժակ-մանկաբարձական կետերում իրականացվում է նախաբժշկական ծառայությունների տրամադրում, մարզերի բժշկական կենտրոնների կամ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ գյուղական առողջության կենտրոնների կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերի գործունեության համար բժշկական օգնության և սպասարկման առանձին լիցենզիա չի պահանջվում:

 

Դ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան