«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2001 թվականի N 428
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 379 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զբաղվածության պետական ծառայության գործառույթների տարանջատման և զբաղվածության ոլորտի կառավարման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի «Աշխատանքի և զբաղվածության պետական ծառայության մասին» N 379 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրից, նախաբանից և 4-րդ կետից հանել «աշխատանքի և» բառերը.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
գ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) նախարարության ենթակայության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը վերանվանել զբաղվածության հանրապետական ծառայություն.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել զբաղվածության պետական ծառայության տարածքային կառուցվածքը, նրա հանրապետական և տարածքային մարմինների կառուցվածքներն ու կանոնադրությունները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|