«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2001 թվականի N 1163
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատություններում ուսումնաարտադրական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի կազմակերպությունները կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա.
բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող պետական առողջապահական կազմակերպություններում տեղադրված` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի և միջին բժշկական ուսումնական հաստատությունների ամբիոններում ուսումնաարտադրական գործընթացն անցկացվում է այդ կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա.
գ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող պետական առողջապահական կազմակերպությունների մրցույթով մասնավորեցման դեպքում դրանց մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ և դրանց հետ կնքված մասնավորեցման պայմանագրերում պետք է նախատեսվի դրույթ այն մասին, որ այդ կազմակերպությունների մասնավորեցման պահից սկսած 10 տարվա ընթացքում` դրանցում տեղադրված Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ու միջին բժշկական ուսումնական հաստատությունների ամբիոններում ուսումնաարտադրական գործընթացը կազմակերպվում է կողմերի միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` առողջապահության ոլորտի կազմակերպությունները մասնավորեցնելիս պայմանագրերում նախատեսել պարտադիր պայման մասնավորեցման պահից 10 տարվա ընթացքում ուսումնաարտադրական գործընթացների կազմակերպումն ապահովելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում պետական պատվերներ տեղադրելիս նախապատվությունը տալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական բազա հանդիսացող առողջապահական կազմակերպություններին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|