Գլխավոր տեղեկություն
Համար
N 979
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2001-01.06.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/3 Հոդ.815
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2001

040.0979.15.10.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2001 թվականի N 979
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 6 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված առանձին հիմնարկների էլեկտրաէներգիայի մատակարարումը կատարվում է համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների կողմից` ըստ առանձին հիմնարկների և ընկերությունների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված սահմանաքանակների սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հոկտեմբերի 15-ի N 979 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության այլ բնագավառների համակարգերի անվտանգությունն ապահովող`

հատուկ օբյեկտներ

հոսպիտալներ

2. Սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության բնագավառների առավել կարևոր օբյեկտներ`

մանկատներ, տուն-ինտերնատներ

գիշերող սաներ ունեցող հատուկ ընդհանուր կրթական հիմնարկներ

հիգիենիկ-հակահամաճարակային հսկողության կայաններ

շտապ օգնության կայաններ

դիսպանսերներ

հոգեբուժական հիվանդանոցներ

3. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

4. Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն

5. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն

6. Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերություն

7. Այլ կարևորագույն օբյեկտներ`

Հայաստանի Հանրապետության նախարարություններ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչություն և դրա համակարգ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մետաղափորձագիտական հսկողության ազգային պալատ

«Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության հիմնարկներ`

«Լազուր» կոմբինատ

«Բուժքույր» պետական հիմնարկ

«Լիճ» կոմբինատ