Գլխավոր տեղեկություն
Համար
N 310
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.318
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2001 թվականի N 310
քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ մաքսային վարչարարության բարեփոխումների միջոցառումներին (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

NN
ը/կ

Միջոցառումները

Կատարման
ժամկետը

Ծանոթագրություն
(ֆինանսավորման
աղբյուրներ և այլն)

1. Հարկային և մաքսային համակարգերի հետագա ինտեգրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում, այդ թվում` տեղեկատվական հոսքերի կանոնակարգում, ներքին վերահսկողության արդյունավետության բարձրացում

01.03.01- 01.12.01 թթ.

 

2. Մաքսային օրենսգրքից բխող նորմատիվային իրավական փաստաթղթերի մշակում և ընդունում: Մաքսային հարաբերություններին վերաբերող բոլոր իրավական ակտերի հրապարակում մեկ ուղեցույցում, իրազեկման այլ աշխատանքների իրականացում:

2001 թ. I եռամսյակ

ՀՀ ՊԵՆ «Հարկային և մաքսային տեղեկատու»
պարբերականի միջոցով

3. Օրինական առևտրի բարելավման, խթանման և օժանդակման նպատակով կարգավորված գործընթաց մշակելու համար արտահանման և ներմուծման ընթացակարգերի ողջ շղթայի նկարագրություն` ներառյալ պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացվող համապատասխան ընթացակարգերն ու պահանջները` խորհրդակցելով ներմուծողների, արտահանողների, փոխադրողների բրոքերների և մաքսային խորհրդատուների հետ

01.07.01-31.12.01 թթ.

 

4. Բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ֆիզիկական և իրավաբանական անձանց գործարքների ձևակերպման ավտոմատ համակարգչային համակարգի ներդրում

2001 թ. ընթացքում

ՀՀ ՊԵՆ միջոցների հաշվին (ոչ բյուջետային)
5. Մաքսային մարմիններում օգտագործվող վճարման փաստաթղթերի առավելագույնս նույնականացում

2001 թ. հոկտեմբեր

 
6. Գործող արտահանման թույլտվությունները մեկ փաստաթղթում ամփոփելու ուղղությամբ աշխատանքների իրականացում

2001 թ. նոյեմբեր

 
7. Բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ներդնել`
ա) ֆիզիկական անձանց համար` կարմիր/կանաչ ուղիներ
բ) ներմուծվող և արտահանվող բեռների զննության ընտրողական համակարգ

ա. մաքսակետերի
հիմնարար վերանո-րոգումներից հետո 
բ. 2001 թ.
հուլիս

 
8. ՀՀ ՊԵՆ մաքսային մարմիններում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ռիսկի կառավարման մեթոդի օգտագործման ընթացակարգերի սահմանում` արտահանման/ներմուծման ժամանակ խուսափելով բեռների 100%-անոց զննումից

2001 թ. հուլիս

 
9. ՀՀ ՊԵՆ համակարգում ամբողջական և համապարփակ համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում, որը հաշվեստուգումների (աուդիտի), հետաքննության և մոնիտորինգի համար կապահովի արագ և անընդհատ հաղորդակցությունն ու կապը (տեղեկությունների և տվյալների փոխանակումը) ՀՀ ՊԵՆ մաքսային և հարկային համակարգերի միջև

ցանցի ստեղծման I և II փուլերը` 2001 թ. ընթացքում, III-ը` 2002 թ. ընթացքում

Միջոցառումներն իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման
գործակալության հետ: 
10. ՀՀ ՊԵՆ մաքսային մարմինների կողմից հայտարարագրված մաքսային արժեքի ճշգրտման նպատակով տվյալների կենտրոնական բազայի ստեղծում

Աշխատանքներն սկսել 2001 թ. մայիսից` վերջնական ժամկետները
համաձայնեցնելով դոնոր
կազմակերպությունների հետ:

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
11. Մաքսային վարչարարության բարեփոխումների տեխնիկական զինվածության ապահովման նպատակով անհրաժեշտ սարքավորումների, այլ ռեսուրսների կազմի, քանակի, դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ճշգրտում` համապատասխան գնումների առաջնահերթությունն ու դրա ծրագիրը կազմելու համար

Համաձայնեցման
ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ:

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
12. Տրանսպորտային միջոցների և ուղևորների հոսքն արդյունավետ կառավարելու նպատակով ՊԵՆ մաքսային կետերը համապատասխան և ժամանակակից օժանդակ հարմարություններով ապահովման աշխատանքներ

"-"

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
13. ՀՀ ՊԵՆ մաքսատների և մաքսային կետերի, միջազգային ստանդարտներին համապատասխան մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով մաքսային պահեստներով և զննման իրականացման համար համապատասխան տարածքներով ապահովում

"-"

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
14. Ապահով պահպանման նպատակով ապրանքների (մասնավորապես, մաքսային մարմինների կողմից ժամանակավոր առգրավված) օժանդակ հարմարությունների ստեղծում

"-"

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
15. ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացում

"-"

Լաբորատորիայի ստեղծմանն օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ կա նախնական պայմանավորվածություն USAID-ի հետ:
16. Մաքսային զննման համար տեխնիկական միջոցների վերազինում և համալրում (մասնավորապես, թմրամիջոցներ հայտնաբերող սարքեր, ձեռքի գործիքներ, լապտերներ, արտահագուստ, ծառայողական համազգեստ, ջեռուցիչներ, կապի սարքավորումներ և այլն)

"-"

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
17. Մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների հաշվարկման (գանձման) ավտոմատ համակարգերի ներդրում (մաքսային ընթացակարգերի ավտոմատացման նպատակով համակարգչային ծրագրերի մշակում և ներդնում)

Համաձայնեցման
ենթակա են դոնոր կազմակերպու-
թյունների հետ

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
18. ՀՀ ՊԵՆ մաքսային կետերում ASYCUDA + + համակարգի (մաքսային հսկողություն և ձևակերպման համակարգչային ծրագիր) ներդրում

I փուլ` 2001 թ. դեկտեմբեր,
II փուլ` 2002 թ. դեկտեմբեր

 
19. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային արտոնություններից օգտվելու հաճախականությունը վերահսկելու նպատակով համակարգչային ծրագրերի մշակում և տվյալների միասնական բազայի ստեղծում, դրանց վերլուծություն, անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկությունների ներկայացում

սույն ծրագրի 9-րդ կետով նախատեսված ժամկետներին զուգահեռ

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
20. ՀՀ ՊԵՆ վիճակագրական վերլուծությունների աշխատանքների ավտոմատացում, համապատասխան հաշվետվական մեխանիզմի ներդրում

2001 թ. դեկտեմբեր

  
21. Մաքսային մարմինների ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացների անցկացում (ներառելով եկամուտների պլանավորումը, կառավարման ձևի փոփոխությունը, աշխատանքների որակի ընդհանուր բարձրացումը)

Համաձայնեցման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
22. ՀՀ ՊԵՆ մաքսային համակարգի այլ աշխատակիցների (այդ թվում` դասախոսական կազմի) ուսուցման ծրագրերի կազմում և իրագործում (այդ թվում` արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրություն և փոխանակում), այդ թվում`
- տեսչական անձնակազմի վերապատրաստում,
- ապրանքների դասակարգում, ռիսկի գործոնների կիրառում,
- մաքսային արժեքի և ապրանքի ծագման երկրի որոշում,
 - մաքսային ձևակերպում և մաքսային ռեժիմների առանձնահատկություններ, մաքսային հսկողություն և մաքսային զննում

15.05.01-15.12.01 թթ.

    
23. ա) ՀՀ ՊԵՆ մաքսային մարմինների աշխատողների որակավորման ստուգման քննությունների անցկացում, արդյունքների ամփոփում
 բ) «Մաքսային ծառայության մասին» օրենքի նախագծի մշակում` դրանում ներառելով հետևյալ հիմնախնդիրների լուծումները` աշխատողների աշխատանքի ընդունման, որակավորման բարձրացման, դասային կոչումների շնորհման, վարձատրության, սոցիալական պաշտպանվածության, կադրային ռեսուրսների կառավարման թափանցիկության և այլ հարցեր
գ) մաքսային ծառայողների վարքագծի վերանայման մեխանիզմի իրականացում

ա) 12.02.01-15.05.01

բ) 2001 թ. դեկտեմբեր
գ) 2002 թ. հուլիս

   
24. ՀՀ ՊԵՆ համակարգի ուսումնական կենտրոնի վերազինում, ուսուցման համար սարքավորումների, լսարանների (այդ թվում` համակարգչային), օժանդակ միջոցների ապահովում): Մաքսային վերապատրաստման դասընթացների իրականացման համար անհրաժեշտ տարեկան ծախսերի ապահովման ծրագրի մշակում

Համաձայնեցման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ձեռք է բերված նախնական պայմանավոր-
վածություն USAID-ի հետ:
25. Մաքսային համակարգի ընդհանուր խնդիրները, վարչարարության բարեփոխումների ընթացքը պարբերաբար քննարկելու նպատակով խորհրդատվական խմբի ստեղծում` ներգրավելով ՊԵՆ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, մաքսային բրոքերներ, ինչպես նաև ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ

2001 թ. հուլիս

  
26. Փաստաթղթավորել և տարբեր եղանակներով (հարկային և մաքսային տեղեկատու, ինտերնետ, հեռուստատեսություն, թերթեր և ամսագրեր և այլն) տարածել ներմուծման և արտահանման գործընթացների նկարագրությունները մաքսային ծառայողների և շահագրգիռ մարմինների համար

2001 թ. դեկտեմբեր

ՀՀ ՊԵՆ միջոցների հաշվին (ոչ բյուջետային)
27. Փորձնական ծրագրի իրականացում (օրինակ, Մեղրու մաքսային կետում)` հնարավորություն ընձեռելով, որ մաքսատան համար նախատեսված բոլոր ընթացակարգերն իրականացվեն տվյալ մաքսակետում` առանց մաքսատուն մտնելու ապրանքների մուտքը ՀՀ թույլ տալու համար շահագրգիռ մարմինների համար

Համաձայնեցման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ

 
28. ՀՀ մաքսային կետերից մեկը (օրինակ, Մեղրու մաքսային կետը) սույն միջոցառումների շրջանակներում վերազինելուց և համապատասխան ենթակառուցվածքներով հագեցնելուց հետո օգտագործել մաքսային հսկողության, մաքսային ձևակերպումների իրականացման, ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման մեխանիզմների ներդրման ուղղությամբ ուսումնական ծրագրերի իրականացման համար

"-"

Միջոցառումներն
իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
29. Առավել խոշոր և կանոնավոր ներմուծումներ իրականացնող սուբյեկտների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսային վճարների հաշվարկում և տրամադրում վերջիններիս` մինչև նրանց կողմից համապատասխան ապրանքների ներմուծումը

2002 թ. հուլիս

 
30. Մաքսային մարմինների աշխատակիցների խրախուսման համակարգի կատարելագործում, անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում` աշխատակիցների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ավելացման ուղղությամբ, վարձատրության ժամանակ տարբերակված մոտեցման ցուցաբերում` կախված կոնկրետ աշխատակցի կատարած աշխատանքի որակից և ցուցաբերած պատրաստվածության մակարդակից

2001 թ. օգոստոս

  
31. ՀՀ ՊԵ նախարարի գլխավորությամբ ստեղծել վերահսկիչ հանձնաժողով` ներառելով ներկայացուցիչներ ՀՀ ՊԵՆ պատասխանատու աշխատողներից, դոնոր կազմակերպություններից, ՀՀ կառավարությունից, ֆինանսների և էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարարությունների պատասխանատու աշխատողներից: Մշակել մաքսային համակարգի բարեփոխումների և արդիականացման գործողությունների պլան, որը կներառի մաքսային վարչարարության ուղենիշները, ժամկետները, ֆինանսավորման պահանջները և ռեսուրսները, և 3 ամսվա ընթացքում ներկայացնել վերահսկիչ հանձնաժողովին: Ապահովել անհրաժեշտ հաշվետվական մեխանիզմ` մաքսային վարչարարության բարեփոխումների արդյունքները մաքսային բարեփոխումների վերահսկիչ հանձնաժողովին պարբերաբար ներկայացնելու համար:

հանձնաժողովի
ստեղծումից
երեք ամիս հետո

Մարմնի (վերահսկիչ հանձնաժողովի ստեղծումը) նախատեսել դոնոր կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում:
32.

Մաքսային ծառայության որոշ բնագավառների վիճակի գնահատման չափանիշների ընդունում, ներքոհիշյալ բնագավառների առկա վիճակի և առաջընթացի (բարելավումների) համեմատական փորձաքննություն` 3, 5 և 10 տարի ժամանակահատվածներով`
- մաքսային ձևակերպումների պահանջներ
- ներմուծման, տարանցման կամ արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակ
- գանձված հարկեր 
- մաքսային իրավախախտումների թիվը (այդ թվում` ըստ ֆիզիկական և իրավաբանական անձանց)
- ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակը տարբեր փուլերում (մաքսային կետում, մաքսատանը, զննման ընթացքում)
- առևտրի ծավալ
- զննվող բեռնարկղերի տեսակարար կշիռը
- կադրերի հոսունություն
- աշխատավարձ և խրախուսման միջոցներ
- առևտրային հաշվեկշիռ
- արտաքին ուղղակի ներդրումներ

2002 թ. հունվար` հաստատել հիմնական տվյալները ձեռք
բերելու մեթո-դաբանությունը 
2002 թ. հունվար` շարունակական,
տվյալների ձեռքբերում 2004 թ.դեկտեմբեր` ավարտել մեթո- դաբանության
ուսուցումը և փորձաքննությունը
2005 թ. հունվար`
առաջին փորձաքննություն
2007 թ. հունվար`
երկրորդ փորձաքննություն
2012 թ. հունվար`
երրորդ փորձաքննություն

 
33. Սահմանամերձ շուկաների մաքսային հսկողության մեխանիզմների կատարելագործում (մաքսային վերահսկողության գոտիների հստակեցում, ուղևորահոսքերի կանոնակարգում, մաքսային ձևակերպումների վերահսկողության արդյունավետության բարձրացում, մաքսային հսկողության գոտուց դուրս գտնվող փոխադրամիջոցների հետագա անհարկի ստուգումների բացառում)   Դրույթի կատարումը պայմանավորված է նաև շինարարական
աշխատանքների
իրականացմամբ:
34. Կառավարության կողմից անդրադարձ մաքսային վարչարարության բարեփոխումների միջոցառումներին` լրացուցիչ ուղղությունների մշակման և միջոցառումների իրականացման ընթացքում ծագած հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով

31/05/2002

 
35. ՀՀ հարկային և մաքսային օրենսդրություններին համահունչ համակարգչային ծրագրերի մշակում

1. 01/07/2001
2. 01/09/2001
3. 31/12/2001

1. Հատկանշել անհրաժեշտ փոփոխությունները
2. Օրենքի նախագիծ
3. Օրենքի ընդունում
36. Մաքսային օրենսդրության գործողության ընթացքում մաքսային կանոնների խախտման դեպքերի ուսումնասիրություն, կրկնակի խախտումները կանխարգելելու նպատակով օրենսդրական առաջարկության մշակում և ներդնում, որը նպատակ կունենա կրկնակի խախտման դեպքերում տուգանքների աճողական համակարգը կիրառել

01/01/2002

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան